Ղարաբաղյան հարցը ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 16:22

Ղարաբաղյան հարցը ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կազմակերպված կլոր սեղանի շրջանակում հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ ղարաբաղյան հարցի լուծումը չի համարվում ՀԱՊԿ գործունեությանն անմիջականորեն առնչվող հարց:

«Հատուկ դրա համար ստեղծված է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը բավարար մակարդակով կարգավորում է, եւ  խմբի ներկայացուցիչները՝ հատկապես ռուսական կողմից,  ուշադրության տակ են պահում հարցի բոլոր ասպեկտները:  Հարցը բարձրացվել եւ քննարկվել է ամենաբարձր մակարդակով տարբեր քննարկումների ժամանակ: 

Այն բարձրացվել է եւ՛ ՀՀ նախագահի, եւ՛ արտգործնախարարի կողմից:  Մենք պաշտոնապես մի շարք հայտարարություններ ենք ընդունել եւ մշտապես ստանում ենք տեղեկատվություն՝ կապված ղարաբաղյան հարցի հետ:  Կարծում եմ՝ սա բավարար է»,- ասաց Վալերի Սեմերիկովը: 

Ամենաընթերցվածը