ՀԱՊԿ գագաթնաժողովին Ղազախստանը կներկայացնի վարչապետ Բակիջան Սագինտաևը

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 15:54

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի` Երևանում կայանալիք նստաշրջանին Ղազախստանը կներկայացնի վարչապետ Բակիջան Սագինտաևը: Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին` տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ երկիրը ներկայացնելու է վարչապետը»,- ասաց  Բալայանը: