Բաթում է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 15:06

Հոկտեմբերի 12-ի առավոտյան Վրաստանի Բաթումի նավահանգիստ Է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն, սա այդ նավի արդեն չորրորդ այցն Է, որն իրականացվում Է կանոնավոր հաղորդակցության շրջանակներում:

Mount Whitney-ը Բաթումում կմնա մինչեւ հոկտեմբերի 15-ը: Ներկայիս այցի ընթացքում հանդիպումներ եւ երկկողմ վարժանքներ կանցկացվեն ամերիկացի դաշնակիցների եւ ծովային գործընկերների մասնակցությամբ: Ինչպես նշվում Է ամերիկյան նավի գործողությունների նպատակը ծովային անվտանգության ամրապնդումն Է, ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների կայունության ապահովումը եւ նրանց պատրաստվածության մակարդակի բարձրացումը: