Անվտանգության գլոբալ համակարգերը ոչնչացված են, առաջատար խաղացողների միջեւ փոխգործակցություն չկա. Նիկոլայ Բորդյուժա

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 13:30

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով կազմակերպված կլոր սեղանի շրջանակում հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով նման միջոցառում կազմակերպելու անհրաժեշտությունը:

«Կլոր սեղանի շրջանակում քննարկվելու են հարցեր՝ կապված մեր երկրների անվտանգության հետ: Այդքան էլ հեշտ ժամանակաշրջան չէ. ինչո՞ւ, որովհետեւ մեծ հաշվով անվտանգության գլոբալ համակարգերը ոչնչացված են, աշխարհի առաջատար խաղացողների միջեւ դադարեցված են փոխգործակցության կապերը` ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ մի շարք այլ մարտահրավերների եւ վտանգների դեմ պայքարի հարցում: Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարել, սակայն երկրներ են բերվում հազարավոր տոննաներո վ պրեկուրսորներ, որոնց միջոցով երկրներոմ պատրաստվում են  ծանր թմրանյութեր: Մենք ականատես ենք լինում մի շարք հակասությունների, երբ օրինակ, որևէ պետություն հանդես է գալիս ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ամենաընթերցվածը