ԱՄՆ-ը Թուրքիային հորդորել է հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 13:02
Միացյալ Նահանգները Թուրքիային հորդորել է հարգել Իրաքի ինքնիշխանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խնդրին անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին:

Անդրադառնալով Իրաքի վարչապետ Հայդալ ալ-Իբադիի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությանը` Քիրբին ասել է. «Իրաքի բոլոր հարևանները պետք է հարգեն Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Իրաքում տեղակայված թուրքական ուժերն այնտեղ որպես միջազգային կոալիցիայի մաս չեն: Բաշիքայի հարցը պետք է լուծեն Իրաքի և Թուրքիայի կառավարությունները»:

Պետդեպի խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կողմ է երկխոսության ճանապարհով երկու երկրի միջև խնդրի լուծմանը:

Ամենաընթերցվածը