Նորվեգիան ցանկապատում է Ռուսաստանի հետ սահմանը

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2016, 12:21
Ռուս-նորվեգական սահմանի շուրջ վեճերը չեն դադարում: Անցյալ տարի հինգ հազարից ավել փախստականներ, ովքեր հիմնականում Սիրիայից էին, Նորվեցիա են ներգաղթել այսպես կոչված արկտիկական երթուղով: Նորվեգիայի իշխանությունների հավաստմամբ երկու հարյուր մետր երկարությամբ ցանկապատը թույլ կտա կանխել փախստականների ներգաղթը, եթե այն նորից կրկնվի ապագայում:

4 մետր բարձրությամբ եւ 3 միլիմետր հաստությամբ ցանկապատի վրա ծախսվել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար: Նորվեգիայի սահմանամերձ քաղաքներում այնքան էլ ջերմ չեն ընդունել նման որոշումը, որը կայացվել է մայրաքաղաք Օսլոյում: «Ռուսաստանի հետ մենք պետք է կամուրջներ կառուցենք, այլ ոչ թե սահման», ասում է սահմանամերձ բնակիչներից մեկը: Օսլոյում սակայն, քաղաքական գործիչները սահմանի հետ կապված վեճերն անվանել են «բաժակի մեջ փոթորիկ»:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ այս ամսվա վերջ: Շինարարության ընթացքում փոքր թյուրիմացություն է տեղի ունեցել. սեկցիաներից մեկը 10 սմ մոտ է տեղադրվել ռուսական սահմանին, որը նախատեսվում ապամոնտաժել: