Նազարբաևը մրսել է, որ Հայաստան չգա. ղազախ քաղաքական վերլուծաբան

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2016, 16:55
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսել է և չեղյալ է արել Հայաստան այցը: Դա ենթադրությունների պատճառ է դարձել, որ նրա մրսածությունը դիվանագիտական է, տեղեկացնում է Ռոյթերը:

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունն անսովոր է, որովհետև այն հազվադեպ է մեկնաբանություններ տալիս 76-ամյա նախագահի առողջական վիճակի մասին, ինչը ղազախական օրենսդրությամբ պետական գաղտնիք է:

Ղազախ քաղաքական վերլուծաբան Աիդոս Սարիմի կարծիքով, հնարավոր է, դա Հայաստան այցից խուսափելու ձև է, որտեղ պետք է մասնակցեր ՀԱՊԿ նախագահների մակարդակով հանդիպմանը:

Ռոյթերը նշում է, որ Աստանայի և Երևանի հարաբերությունները լարվել են ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո, երբ Ղազախստանը պնդել էր, որ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպումը Հայաստանում չանցկացվի:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Նազարբաևը չեղյալ էր արել Բաքու այցը: 

Ամենաընթերցվածը