Պուտինը հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի նստաշրջանին

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2016, 15:27

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նստաշրջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին: Պլանավորվում Է քննարկել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, ինչպես նաեւ կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման հարցերը… Հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչությանը հակազդելու միջոցառումներին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Երեւանի նստաշրջանում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: