Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում փորձելու է վերականգնել միջազգային կառույցների՝ Հայաստանում մոտ երկու միլիարդ դոլարի ներդրում կատարելու խոստումը. ՀԺ

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2016, 10:17
Հայկական ժամանակ թերթի տեղեկություններով, նախօրեին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը փորձելու է ԱՄՆ-ում վերականգնել մի քանի տարի առաջ խոստացված, բայց իրականություն չդարձած դոնորների համաժողովը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ միջազգային կառույցներն ու ներդրողները Հայաստանին մոտ երկու միլիարդ դոլարի ներդրում էին խոստացել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո։ Բայց այդ գործընթացը կանգ առավ 2013 թվականին, երբ Հայաստանը հայտարարեց, որ միանալու Է ԵՏՄ-ին։ Հիմա, երբ ՀՀ-ն վերականգնել է ԵՄ-ի հետ բանակցությունները, Սերժ Սարգսյանը հավանաբար հույս ունի, որ կվերականգնվեն նաև ներդրումների մասին խոստումները։ Այս բանակցություններից զատ որպես ներդրումների համար նպաստավոր պայման նա ներկայացնելու է նաև վարչապետի ու կառավարության փոփոխությունը։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների մեջ նշված է, որ նա կմասնակցի նաև «Հայաստան» ներդրումային համաժողովին», գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը