Բորդյուժան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի ոստիկանական զորակազմի ստեղծումը

  • Քաղաքականություն - 23 Սեպտեմբերի 2016, 14:39

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էդվե Լադսուսը քննարկել են ՀԱՊԿ-ի «մշտական պատրաստության» ոստիկանական եւ քաղաքացիական զորակազմերի ստեղծման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հաղորդվում է կազմակերպության կայքում:

Բորդյուժայի եւ Լադսուսի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպմանը նշել է, որ իր կազմակերպությունը հավատարիմ Է մնում խաղաղապահ զորակազմերի պատրաստման ու հանդերձման հարցում ՄԱԿ-ի հետ գործակցելու կուրսին: «Հանդիպմանը քննարկվել Է ՀԱՊԿ-ի «մշտական պատրաստության» ոստիկանական եւ քաղաքացիական զորակազմերի ստեղծման հնարավորությունը, որոնք կարելի կլիներ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ օպերատիվորեն օգտագործել ՄԱԿ-ի մանդատով »,-ասված է ՀԱՊԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Լադսուսը նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության գլխավոր նպատակն ինքը համարում Է խաղաղապահ մեկ գումարտակի համալրումը, որը կարող է ՄԱԿ-ի հովանու տակ դրվել համապատասխան հայտի ստացվելուց հետո 60 օրվա ընթացքում:

Ավելի վաղ Բորդյուժան հայտնել է, որ ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ կազմակերպության ներկայացուցիչների ներգրավման ճանապարհի քարտեզ է պատրաստում, որն արդեն հաստատված է անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով: