Սեուլը հավաստել է, որ պատրաստ է վերացել Կիմ Չեն Ընին

  • Քաղաքականություն - 23 Սեպտեմբերի 2016, 14:14

Հարավային Կորեայի Էլիտային զորքերը պատրաստ են վերացնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ միջուկային զենքի կիրառման սպառնալքի ծագման դեպքում: Դա, ինչպես սեպտեմբերի 23-ին հայտնել է CNN-ը, հավաստել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Հան Մին Կուն խորհրդարանի նիստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այո՛, մենք նման պլան ունենք»,- պատասխանել է նա հյուսիսկորեացի առաջնորդին ոչնչացնելու վերաբերյալ հարցին: «Հարավային Կորեան ունի ընդհանուր գաղափար եւ ծրագիր՝ ճշգրիտ հրթիռների հնարավորություններն օգտագործել հիմնական մարզերում հակառակորդի թիրախներին հարվածներ հասցնելու, ինչպես նաեւ հակառակորդի ղեկավարությանը ոչնչացնելու համար»,- հավելել է նախարարը:

Միեւնույն ժամանակ Հան Մին Կուն ընդգծել է, որ նման միջոցները կարող են գործադրվել սոսկ իրադրության ամենավատթար զարգացման դեպքում: Նա նաեւ ենթադրել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ Է իրականացնելու վեցերորդ միջուկային փորձարկումը: