ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԿ-ի հետ աշխատանքը խաղաղապահ ոլորտում

  • Քաղաքականություն - 23 Սեպտեմբերի 2016, 11:10
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում քննարկել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգի հարցերը եւ կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության զարգացման ուղղությունների շուրջ, այդ թվում՝ խաղաղապահ ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Համաձայնեցվել են ՄԱԿ-ի հարթակներում դաշնակից պետությունների համատեղ գործողությունները անվտանգության ապահովման, ահաբեկչության, նացիզմի հերոսացման, նեոնացիզմի դեմ պայքարի, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերնայաման փորձերին հակազդելու ոլորտում… Նախարարները հաստատել են հայտարարության նախագիծը հաջակցություն տիեզերքում առաջինը զենք չտեղակայելու բազմակողմ նախաձեռնության»,- ասված Է Facebook-ում ՌԴ ԱԳ նախարարության Էջում:
Նաեւ նշվում Է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել Է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանության խորհրդի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին: Ինչպես ընդգծվում Է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հանդիպումը կարեւոր փուլ Է դարձել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման աշխատանքում:  
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանն ընթանում Է սեպտեմբերի 13-ից մինչեւ 26-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: