Freedom House-ի ղեկավարը կոշտ պատասխանել է Իլհամ Ալիևին

  • Քաղաքականություն - 23 Սեպտեմբերի 2016, 10:17
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, տեղեկացնում է Թուրան գործակալությունը: Freedom House-ի նախագահ Դենիել Կալինգաերտը խիստ քննադատության է ենթարկել Ալիևին:

Նրա խոսքով, Ալիևն Ադրբեջանում վերջին 10 տարիներին մարդու իրավունքների սարսափելի վիճակի գլխավոր պատասխանատուն է: «Freedom House-ը շարունակելու է ջանքեր գործադրել, որ ուշադրություն հրավիրի Ալիևի կառավարության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների խախտման դեպքերի վրա»,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը Freedom House-ին մեղադրել է կանխակալ վերաբերմունքի մեջ: