ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

  • Քաղաքականություն - 22 Սեպտեմբերի 2016, 18:44
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է, որ Նյու Յորքում համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ավարտվել են:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարևոր հարցերում առաջընթաց»,- գրել է ամերիկացի համանախագահը: