Ջո Բայդենը զգուշացրել է Ուկրաինային, թե երբ Եվրոպան չեղյալ կանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

  • Քաղաքականություն - 22 Սեպտեմբերի 2016, 13:14
Ուկրաինան պետք է կատարի քաղաքական և տնտեսական բարեփոխումներ կատարելու խոստումը հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է չեղյալ անել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, նախազգուշացրել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Մենք գիտենք, որ եթե նրանք առիթ տան ԵՄ-ին, առնվազն 5 երկիր կա, որոնք հենց հիմա պատրաստ են ասել՝ մենք այլևս չենք ցանկանում մասնակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին», - ասել է Բայդենը Նյու Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում ելույթի ժամանակ:

Բայդենը նշել է, որ ամեն շաբաթ երկու-երեք ժամ զրուցում է Ուկրաինայի ղեկավարության հետ՝ կոչ անելով բարեփոխումներ անցկացնել, ինչպես նաև համոզելով Գերմանիային, Ֆրանսիային և Իտալիային պահպանելով պատժամիջոցները: