Սիրիական ռազմական ինքնաթիռ է խփվել Դամասկոսի մերձակայքում

  • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 17:25
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից սիրիական ռազմական ինքնաթիռ է խփվել Դամասկոսի նահանգում, օդաչուն ողջ է մնացել: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանը հաստատել է Սիրիայի զինված ուժերի մի աղբյուր:

Ավելի վաղ միջադեպի մասին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: «ԻՊ-ն ռազմական ինքնաթիռ Է խոցել: Օդաչուն փրկվել է սիրիական բանակի հսկողության տակ գտնվող շրջանում»,-հայտնել է աղբյուրը:

Ինքնաթիռը ԻՊ-ի զինյալների դիրքերին հարվածներ էր հասցնում Դամասկոսի նահանգի Արեւելյան Կալամունի շրջանում, նշել է գործակալության զրուցակիցը: