2017 թվականի հունիսից ԵՄ-ի ներսում կվերացնեն շարժական կապի ռոումինգը

  • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 17:20
Հաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տեւողությամբ եւ փոխանցվող տվյալների ծավալով լինելու է առանց սահմանաչափի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 21-ին հայտարարել Է շարժական կապի կանոնակարգի վերանայված նախագծի մասին, որը նախատեսում է ռոումինգի վերացում, ինչպես նաեւ չարաշահումներից օպերատորների պաշտպանության երաշխիքներ: 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, 2015 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանն Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում ընդունել է օրենքների փաթեթ, որոնք 2017 թվականի հունիսից կվերացնեն ռոումինգի համար վճարը Եվրամիության երկրների շարժական ցանցերում: Այն ժամանակ հայտնել էին, որ անցումային ռեժիմը կսկսի գործել 2016 թվականի ապրիլից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: