Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

  • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 15:34
Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում մասնակցեց և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան նախարարական համաժողովի որոշումների կատարման ընթացքը։ Մադագասկարի արտգործնախարարը տեղեկացրեց նոյեմբերին Անտանանարիվույում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։