Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը

  • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 15:31
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբադյանը Հայաստանի անունից ստորագրեց Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը, որը նախատեսում է գլոբալ տաքացմանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության համատեղ մի շարք քայլեր։

Անցյալ տարի Փարիզյան գագաթաժողովի բացմանը մասնակցել և ելույթ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։