Եվրամիությունն ընդունել է Բոսնիայի անդամակցության հայտը

  • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 15:24
Եվրամիության 28 երկրները սեպտեմբերի 20-ին ընդունել են Բոսնիայի անդամակցության հայտը, որը սկիզբ կդնի միությանը երկրի անդամակցության երկարատև գործընթացին: Եվրամիությունում նշել են, որ Բոսնիան կատարել է անհրաժեշտ բարեփոխումները, այդ պատճառով հայտն ընդունվել է:

Ընդունելով հայտը՝ ԵՄ երկրները Բոսնիային կոչ են արել շարունակել սոցիալ-տնտեսական և իրավական ու հանրային կառավարման ոլորտներում բարեփոխումները: