Իսրայելական ընկերությունը նոր հարվածային անօդաչու սարքեր կներկայացնի Բաքվում

  • Քաղաքականություն - 21 Սեպտեմբերի 2016, 14:28
Իսրայելական Aeronautics LTD ընկերությունը Բաքվում կայանալիք ADEX-2016 ցուցադրության ժամանակ առաջին անգամ կներկայացնի երկու նոր հարվածային մարտավարական անօդաչու թռչող սարք, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Իսրայելական ընկերությունն Ադրբեջանում կներկայացնի Orbiter 4 մարտավարական հարվածային դրոնը և Orbiter 1K հարվածային մինի դրոնը:

Ըստ Aeronatuics ընկերության՝ Orbiter 4-ը կարող է օդում մնալ 24 ժամ և հասնել 6 կմ բարձրության: Այն զինված երկու հրթիռով: Orbiter 1K-ն կառավարվում է տրանսպորտային միջոցի վրա տեղադրած համակարով և կարող է խոցել կանգնած և շարժվող թիրախները: