Իրանը լիովին պատրաստ է Հայաստանի հետ սերտ համագործակցությանը՝ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում

  • Քաղաքականություն - 19 Սեպտեմբերի 2016, 22:14

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մորթեզա Սարմադին Թեհրանում իր հայ գործընկեր Շավարշ Քոչարյանի հետ հանդիպմանն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերություններն էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է իրանական Irna գործակալությունը:

Սարմադին հույս է հայտնել, որ տարածաշրջանային ներկայիս հակամարտությունները կլուծվեն մոտ ժամանակներս՝ երկխոսության միջոցով:    

Սարմադին ընդգծել է պաշտոնական Թեհրանի և Երևանի լավ հարաբերությունները և նշել. «Իրանը լիովին պատրաստ է Հայաստանի հետ սերտ համագործակցությանը՝ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում»:

Նա շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնումն օգտակար է և կարևոր բոլոր պետությունների համար և հույս հայտնել, որ ներկայիս տարածաշրջանային խնդիրները կլուծվեն հնարավորինս շուտ՝ երկխոսության ճանապարհով և խաղաղությամբ: