«Մեծ հաղթանակից» հայերի բաժինը. Ուշագրավ տվյալներ

    • Քաղաքականություն - 09 Մայիսի 2015, 13:11
Հայերի էթնիկ զտումը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ

Երկրորդ համաշխարհային պատերազմը մոտ 50 միլիոն մարդու կյանք է խլել: Տոկոսային հարաբերակցությամբ հայերը մյուս ազգերից ավելի մեծ զոհեր են տվել: Վիճակագրության համաձայն՝ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից զինծառայողների թվով ամենաշատ զոհը տվել է Հայաստանը՝ բնակչության 11%: Հաջորդն այց ցուցանիշով Բելառուսն է՝ 6.8%:

Ինչի՞ հետ է կապված այս սարսափելի անհավասարությունը:  Ինչու՞ է այդքան շատ հայ զոհվել: Միգուցե ինչ-որ մեկը դիտավորյալ հայերին մահվա՞ն էր ուղարկում: Նույնպիսի իրավիճակ է նաեւ Ղարաբաղում, որն այդ ժամանակ Ադրբեջանի կազմում էր:

1939 թ. համամիութենական մարդահամարի տվյալներով, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությունը 150 838 մարդ էր, որից հայերն 90%-ն էին: Պատերազմի տարիներին մոբիլիզացվել ու ճակատ է գնացել 45 հազարից ավելի մարդ կամ ԼՂԻՄ բնակչության 32%-ը, այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ում միջին ցուցանիշը 6 % է: Տոկոսային հարաբերակցությամբ Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդ է մոբիլիզացվել, քան նույնիսկ ֆաշիստական Գերմանիայում:

«Շատ պատմաբաններ ու վերլուծաբաններ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում մոբիլիզացիան, որն իր կամքին հակառակ ընդգրկվել էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում, տոտալ բնույթ էր կրում ու հայերի նկատմամբ ԱԽՍՀ իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության մասն էր: Մեծ Հայրենականի ճակատներում Լեռնային Ղարաբաղի 22 հազար հայ է զոհվել»,- գրում է Ռեգնումը:

Փաստորեն, Հայոց ցեղասպանությունից ու Առաջին համաշխարհային պատերազմից 25 տարի անց հայերը նոր ցեղասպանության են ենթարկվել: Պատմաբանները դեռ պետք է պարզեն, թե ով է հրահանգել ավելի շատ հայերի մոբիլիզացնել: Հետաքրքիր է նաեւ, որ հայերը միակ ազգն են, որը ոչինչ չի ստացել 1945 թվականի հաղթանակից, այդ թվում, խոստացված Արեւմտյան Հայաստանը:

Իսկ այն բանից հետո, երբ պատերազմի վերջում Թուրքիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, չնայած որ դրան այդպես էլ չի մասնակցել, Ստալինը ճանաչեց Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի, եւ Ղարաբաղի ու Նախիջեւանի նկատմամբ Ադրբեջանի իրավունքը:

Հայերը ահռելի դեր են ունեցել հաղթանակում, սակայն չեն ստացել ոչինչ:

90-ականների սկզբին հայերը Ղարաբաղում կռվեցին իրենց հողի, իրենց համար եւ ազատագրեցին երկիրը:

Ամենաընթերցվածը