ՆԱՏՕ-ի նոր ռազմավարություններ

    • Հայաստան-ՆԱՏՕ - Հինգշաբթի, 24 Մայիսի 2012, 14:39

ՆԱՏՕ-ն իրականացնում է հակահրթիռային պաշտպանության խնդիրները, որոնք դարձել են հզոր լծակ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Տվյալ խնդիրներն ընդունվել են ՆԱՏՕ-ում, գործնականում լիակատար համերաշխությամբ, և Ռուսաստանին չմնաց որեւէ հույս, որ ՆԱՏՕ-ի անդամների կողմից կլինեն որևէ առարկություններ: Այս հարցը ՆԱՏՕ-ի կողմից դիտարկվում է ամենեւին ոչ պաշտպանական տեսանկյունից, այլ քաղաքական նախաձեռնության, որը մշակված է՝ ստիպելու Ռուսաստանին Դաշինքին առաջարկել իր ծառայությունները Եվրասիայում: Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի համար ամենատհաճ մարտահրավերը դարձավ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, տարածաշրջաններում իր շահերի և դիրքերի վերանայումը: Առաջին հերթին դա Սևծովյան, Կովկասյան և Կենտրոնական Ասիայի շրջաններն են, ինչպես նաև, հնարավոր է, նույնիսկ Արկտիկան:

Կան որոշակի նպատակներ Ռուսաստանին Մերձավոր Արևելքից և Միջերկրածովյան շրջաններից վերջնականապես դուրս մղելու ուղությամբ: Եվրասիայում ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են Ռուսաստանի սպասարկողական առաջարկությունները տրանսպորտի և այլ կապի միջոցների մասով, Կենտրոնական Ասիայում ռազմական ջանքերը:

Բայց հնարավոր է նաև, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար ամենակարևոր նպատակը Ռուսաստանին և Չինաստանին միմյանցից հեռացնելն է: Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի առջև գլոբալ խնդիրներ են դրված, սակայն կան նաև մարտավարական բնույթի բավական շատ նախաձեռնություններ, որոնք որոշակի առումով կապված են սեփական խնդիրների եւ քաղաքականության բարդությունը ցուցադրելու անհրաժեշտության հետ:

Այսպիսի ցուցադրական ֆունկցիոնալության դասական օրինակ է Վրաստանը իր խնդիրների ամբողջ համալիրով, որը Արևմտյան հանրության կողմից վերածվեց հակառուսական ակցիաների փորձադաշտի, ընդ որում և ամերկացիների, և եվրոպացիների ընդհանուր համաձայնությամբ: Եթե Վրաստանն այդքան կարևոր լիներ ՆԱՏՕ-ի ռազմավարության համար,ապա նրա ծառայություններն ավելի զգալի կվարձատրեին, և այլ ռեժիմով: Այն խնդիրները, որոնք կատարում է Վրաստանը, լիովին համապատասխանում են վարձատրությանը, որը ստանում է իր ծառայությունների դիմաց:

ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում ոչ ոք չի մտածի նման կերպ վերաբերել Ուկրաինային, որովհետև ստիպված կլինեն շատ բարձր գին վճարել, ուղղակի չկան այդպիսի ռեսուրսներ:

Իսկ Արևելյան Եվրոպայի երկրներին անվերադարձ և շատ թե քիչ նշանակալի պարգևներ տրամադրելու մասին խոսք չի կարող լինել: Ռուսաստանի և ՀԱՊԿ աբսորբցիայի փուլը սկսվել է, և շատ բան կախված է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրներից: ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրներից մեկը ՀԱՊԿ մասնատումն է, բայց ոչ թե այդ կազմակերպության ապակազմակերպման եւ փլուզման, այլ Ռուսաստանի գործընկերնեի «ինքիշխանության բարձրացման» ճանապարհով:

ԱՄՆ և ՆԱՏՕ քաղաքականությունը Կենտրոնական Ասիայի և Հայաստանի հանդեպ, մեծ հաշվով, հենց այդ ուղղությամբ է: Դրա հետ մեկտեղ, այդ երկրներից յուրաքանչյուրը դիտարկվում է նաև Արևմտյան հանրության շահերի տեսանկյունից (ոմանք Չինաստանի, ոմանք էլ Թուրքիայի զսպմանը մասնակցելով):

Խաղային պահերը շատ են, բայց այստեղ գլխավոր խաղը դարձել է այդ երկրների ազգային էլիտաների հետ հարաբերությունների կառուցումը և նրանց լեգիտիմության զգացողություն տալը:

Հայաստանը պետք է իմաստավորի իր դերը անվտանգության համաշխարհային համակարգում և տարածաշրջանային ռազմավարարություններում: Հայաստանի և եվրասիական այլ երկրների համար խնդիր կա առավելագույնս խուսափել արտաքին ռազմավարություններում օբյեկտի դերից, այլապես կարելի է հայտնվել բավականին երկակի վիճակի մեջ:

Հայաստանը փորձ ունի, ոչ վաղ անցյալի, երբ Հայաստանի ու Թուրքիայի «կարգավորման» ձեւաչափում տեղի է ունենում Թուրքիայի զսպման նախաձեռնություն, ընդ որում՝ ոչ միայն Կովկասի, այլեւ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի ուղղություններով: