Առաջատար արեւմտյան տերություններին լիովին հասկանալի է, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են անվտանգության գլոբալ համակարգի նոր ձեւաչափի ստեղծում: Այդ նախագծի ինտելեկտուալ ծառայությունը բախվում է տվյալ խնդրի լուծումից քաղաքական նախագծողների ակնահայտորեն հետ մնալու խնդրին: Որքան էլ տարօրինակ հնչի, հենց համաշխարհային քաղաքական վերնախավի տվյալ վերնաշենքն է նախագծի զարգացման լուրջ արգելակ դարձել:
Նախագծի իրականացման համար լուրջ խոչընդոտ է դարձել «ձախ նախագիծը», այսինքն՝ ձախ եւ ազատական մտավորականությունը, որը Եվրոպայից ԱՄՆ է քոչել եւ ուժեղ դիրքեր է գրավել ամերիկյան համալսարաններում եւ վերլուծական գերատեսչություններում: Այս մտավորականները 60-70-ականներին կարողացել են ԱՄՆ-ում արժեքների լիովին բացարձակ համակարգ ստեղծել, որը դարձել է ժամանակակից քրիստոնեական քաղաքակրթության համար սարսափելի մարտահրավեր:
Այնուհետեւ, ամերիկացիները շնորհակալություն են հայտնել եվրոպացիներին եւ այժմ նրանց վզին են փաթաթում իրենց ուզուրպացված արժեքները: Արեւմտյան հանրությանը փաթաթված, ոչինչ չնշանակող սնոբիկ եւ պոպուլիստական բնույթի քննարկումների կողքին տվյալ հոսանքներն այնպիսի արդյունքի են հանգեցրել, ինչպիսին է վերնախավի պատմական որոշակի փուլի ավարտը:
Ներկայիս իշխող խմբերն ընդունակ չեն առաջարկել խոշոր, ոչ սովորական քաղաքական գործիչներ ու քաղաքական ֆունկցիոներներ, եւ որքան հզոր է պետությունը, այնքան հստակ է դառնում այդ իրականությունը:
Մենք ներկայացնում ենք այս ներածությունը, որպեսզի պատրանքներ չստեղծվեն այն կապակցությամբ, որ Արեւմուտքի գլխավոր մարտահրավերն արտաքին սպառնալիքներն ու գործոններն են: Առավել հեռատես, անկախ եւ խորքային ինտելեկտուալներին հասկանալի է դարձել, որ անվտանգության գլոբալ համակարգի նոր ձեւաչափի ստեղծումը պահանջում է այդ նախագծի մասնակիցների շրջանակի զտում:
Զտումը նշանակում է բազմակողմ միջոցառում, որը վերաբերում է եւ պետություններին, եւ որոշակի քաղաքական-գաղափարական ոլորտների, եւ առանձին անձանց: Արեւմտյան հանրությունը պետք է որոշի, թե ով է անվտանգության առաջատարը, ով կարող է դառնալ համակարգի գործընկեր, իսկ ով ունակ չէ դուրս գալ անվտանգության սպառողի վիճակից: Այստեղ առայժմ հասկանալի չեն սուբյեկտները, այս թվում առաջնորդները, չխոսելով «գործընկերների» եւ «սպառողների» մասին:
ՆԱՏՕ-ի առջեւ կանգնած է կարեւոր եւ արդեն փաստացի հաղթահարված պայման, որը գրանցվել է ՄԱԿ-ում տարածաշրջանային նշանակության դաշինքի վերաբերյալ: Այսինքն, ՆԱՏՕ-ն պետք է, իրոք, գլոբալ նշանակություն ձեռք բերի: Տվյալ խնդիրները կհանգեցնեն ՆԱՏՕ-ի բազմաթիվ եվրոպական անդամների նշանակության համահարթման եւ Եվրոպայից դուրս «իրական գործընկերներ» ձեռք բերելու անհրաժետշության:
Հնարավոր է, հենց այդ նախաձեռնությունների հաջողությունից է կախված ոչ միայն անվտանգության նոր համակարգի ստեղծումը, այլեւ որոշումներ ընդունելու առավել ընդունելի պայմանների ստեղծումը: Ներկայում ՆԱՏՕ-ի համար կարեւորագույն խնդիր է դարձել «որոշումների ընդունումը»: ՆԱՏՕ-ի ներկայիս կազմը եւ շահերի տարբերությունը թույլ չի տալիս արդյունավետ կերպով որոշումներ կայացնել: Այդ պատճառով, որքան էլ հակասական լինեն ամերիկա-թուրքական եւ թուրք-եվրոպական հարաբերությունները, որը տվյալ հարաբերությունների կարգավորման հույսերի մասով ազդանշաններ է ուղարկում, Թուրքիան ոչ այնքան հեռու ապագայում կլքի ՆԱՏՕ-ի շարքերը:
Նույնն է սպասվում նաեւ ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամների, եւ տեղի կունենա դաշինքում «անդամության» հասկացության տրանսֆորմացիա: «Իրական» ՆԱՏՕ-ն բաղկացած է լինելու 10-12 պետություններից, որոնցից միայն 7-8-ն են եվրոպական լինելու: Բարեփոխման այս սահմանին հասնելուց հետո, ավելի ճիշտ, ՆԱՏՕ-ի տրանսֆորմացիայից հետո, առաջ կգա այն հարցը, թե որքանով է անվտանգ լինելու դաշինքի գործընկեր լինելը: Այդ ժամանակ տարբեր դատողություններ կլինեն ինչպես ձախ, այնպես էլ աջ քաղաքական գործիչների ու նախագծողների կողմից:
Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե մանր, մոտ, այլ առավել նշանակալի խնդիրների դիտարկումը, որն է՝ լոկոմոտիվային ռազմավարությունների գործընկեր դառնալը: Տվյալ խնդրի լուծումն իրականացվում է ոչ միայն արտաքին մարտահրավերներին, այլեւ ազգային նախաձեռնություններին արձագանքելու ռեժիմում: Այդ պատճառով, եկել է հայկական վերնախավի ինքնակրթման նոր փուլի ժամանակը:
