ԱԱԽ քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

    • Հայաստան-ՆԱՏՕ - Չորեքշաբթի, 29 Փետրվարի 2012, 17:05

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության և պլանավորման գծով տեղակալ Հուսեին Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը երկուստեք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքի վերաբերյալ:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղություններից մեկն է և կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը ԱԳԳԾ-ի շրջանակներում:

Կողմերը քննարկել են պաշտպանության և ճգնաժամերի կառավարման ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացնում են ԱԽ մամուլի գրասենյակից: