Կարոտ ենք լայնածիր ծրագրավորման

    • Հարցազրույց - Չորեքշաբթի, 01 Օգոստոսի 2012, 13:33

Մեր զրուցակիցն է «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը (Նիկոսիա,Կիպրոս)

Տիկին Գույումճյան, այս օրերին անընդհատ անդրադառնում եք սիրիահայերի խնդրին: Մինչև Սփյուռքի նախարարությունը շարունակում է իր ամենամյա «Արի տուն» ծրագիրը, սիրիահայերի ներգաղթը կազմակերպելու լուրջ խնդիր կա: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել ներգաղթը, ի՞նչ պետք է անել, որ սիրիահայերը ոչ թե Հայաստանից արագ տեղափոխվեն այլ երկրներ, այլ ցանկություն ունենան ապրել Հայաստանում: Օրեցօր ահագնացող արտագաղթի պայմաններում, ինչպե՞ս կարելի է Հայաստանը դարձնել գրավիչ ցանկացած սփյուռքահայի համար:

Հայաստանը պետք է գրավիչ դարձնել ոչ միայն սփյուռքահայության, այլ հատկապես ՀՀ քաղաքացիների համար՝ երկրի ներսում օրենքի գերակայություն հաստատելով, հավասար հնարավորություններ ստեղծելով՝ կրթության, աշխատանքի, առողջապահության և բոլոր բնագավառներում՝առանց խտրականության, առանց նեպոտիզմի: Առանց նման իրավիճակի ձևավորման, մենք չենք կարող ունենալ ազատ և արդար հասարակարգ, իրավահավասար պայմաններ բոլորին համար:

Իսկ ինչ վերաբերում է «Արի տուն» ծրագրին, այն շատ անբավարար և նույնիսկ ձևական ձեռնարկ է սփյուռքահայությանը Հայաստանին մոտեցնելու համար: Այս ուղղությամբ շատ ավելի լուրջ ձեռնարկներ պետք է իրականացնել:

Ինչ վերաբերում է սիրիահայության հարցին, սա շատ լուրջ խնդիր է. Մի կողմից  սիրիահայությունը Սփյուռքի Մայր գաղութն են, տասնամյակներ պահել- պահպանել է արևմտահայության տարագիրի ինքնության գիտակցությունը, կենսունակ է պահել արևմտահայերենը, բառն ու բանը, ազգային-մշակութային-բարոյական արժեքների համակարգը: Այն նաև Սփյուռքի համար հայթայթել է հոգևորականներ, մտավորականներ, ուսուցիչներ, խմբագիրներ: Առանց սիրիահայ գաղութի՝սփյուռքը մեծապես կկորցնի իր հայկականությունը, իր ազգային դիմագիծը, Հայ Դատի Պահանջատիրության կամքը և կբռնի ազգային ձուլման ճանապարհը: Բայց եթե պայմանները շատ վատթարանան Սիրիայի մեջ և ֆիզիկական գոյության լուրջ վտանգ սպառնա հայ համայնքին, այդ ժամանակ պետք է Հայաստան ներգաղթ կազմակերպել, գուցե լավագույն տարբերակը պիտի լինի այն, որ Արցախը ծրագրավորված ձևով վերաբնակեցնեն: Պետք է նշեմ, որ Լիբանանի քաղաքացիական տասնհինգամյա պատերազմին, լիբանանահայության նկատելի մասը մնաց այնտեղ, տոկաց և կարողացավ պահել-պահպանել մեր ազգային կառույցները՝ եկեղեցի, դպրոց, միություններ, մամուլ: Հայրենամերձ այս գաղութները սփյուռքի շնչերակներն են, առանց որոնց սփյուռքը շատ շուտ կկոցնի իր ուժականությունը:

Ներկայումս արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է կազմակերպելու սիրիահայության ներգաղթը, երբ ՀՀ-ում օրեցօր կահագնանա արտագաղթը, անկախ պաշտոնական մարմինների ունեցած կամ չունեցած ցանկություններից՝սա էլ ծանրակշիռ հարց է: Այս օրերին, երբ Հալեպի մեջ տագնապը սրվում է, ըստ իս՝ անհրաժեշտ է առավելագույն հանդարտություն պահպանել, խուճապի չմատնվել և խուճապ չառաջացնել: Բարեբախտաբար, գաղութը ինքնակազմակերպված է, ճգնաժամային իրավիճակների համար գործում է Շտապ օգնության մարմինը: Սա չի նշանակում, որ հայ գաղութները և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունը թև ու թիկունք չպիտի լինեն սիրիահայ մեր հայրենակիցներին: Նույնիսկ բարոյական աջակցությունը մեծ նշանակություն ունի այս տագնապալից օրերում: Ի վերջո հայությունն ամբողջ մեկ հոգի և մեկ մարմին է, և նրա մեկ անդամին հասցված հարվածը հարված է ամբողջ հայության համար:

Ըստ Ձեզ՝ սիրահայերը Հայաստանում արդյոք կկարողանա՞ն ռեալիզացնել իրենց ուժերը: Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի վերաբնակեցումը:Բացի այդ, մեկ անգամ ներգաղթ, հայրենադարձություն 46- 49 թվականներին կազմակերպվեց, սակայն շատերը հուսախաբ եղան, ի՞նչ երաշխիքներ, որ այս անգամ հուսախաբ չեն լինի: Եվ ինչպե՞ս ի վերջո կարելի է Հայաստանը գրավիչ դարձնել:

Սիրիահայերը լավ կազմակերպված գաղութ են, ունեն տուն-տեղ, աշխատանք: Եթե Հայաստան գան, թերևս հարուստ կամ քիչ թե շատ բարվոք կյանքով ապրող դասակարգը կարող է ինչ-որ գործ սկսել, սակայն կարիքավոր անհատները ու ընտանիքները դժվար թե կարողանան իրենց կյանքը դասավորել Հայաստանում, եթե կեցության, աշխատանքի պայմաններ չստեղծվեն իրենց համար: Ինչպես նշեցիք, մեկ անգամ արդեն հուսախաբություն ապրեցին այդ թվականներին: Իսկ հիմա՞վատ կամ ոչ բարենպաստ պայմանները կարող են հուսալքություն առաջացնել իրենց մոտ: Հայաստանը կարող է գրավիչ դառնալ, եթե այդտեղ տիրի օրենքը՝ բոլորին համար համահավասար, եթե լինեն հնարավորություններ իրագործելու անհատի կարողականութունը, գիտելիքներն ու հոգեմտավոր ներուժը և նման բարենպաստ պայմաններ: Միայն հայրենասիրական զգացումներով չես կարող գործնականորեն ապրել: Արցախի վերաբնակեցումը լավագույն լուծումը կարող է լինել, սակայն կարոտ ենք լայնածիր ծրագրավորման:

Իսկ ի՞նչ եք կարծում, գուցե իշխանություններն ընդհանրապես ձեռնտո՞ւ չէ Հայաստանի բնակչության թվի ավելացումը:

Բնակչության թվի ավելացումը կզորացնի մեր երկիրը և քանակով, և որակով, սակայն համապատասխան աշխատատեղեր պետք է ստեղծել: Ներկա պայմաններում ինձ թվում է, որ իշխանության համար հավելյալ գլխացավանք է դառնում բնակչության թվի ավելացումը: Մանավանդ եթե նկատի ունենանք այն, որ բնակչության ներկա թիվը նույնիսկ ՀՀ իշխանությունները չեն կարող բարելարել աշխատանքով եւ ապրուստի տարրական միջոցներով:

Հայաստանը անհեռանկա՞ր երկիր է, անապագա՞:

Եթե համակարգային արմատական փոփոխություններ լինեն՝ մտայնության, գործելաոճի, ազգային-պետական-մշակութային-բարոյական արժեհամակարգի, այն ժամանակ կարելի է հուսալ, որ մեր երկիրը կդառնա հեռանկար և ապագա ունեցող երկիր:

  1. Կիպրոսն էլ կործանեց «խնամի, ծանոթ, բարեկամ»-ի սկզբունքը
    Տնտեսապես աղքատացած և սնանկացման եզրին հասած երկիրը հեշտությամբ կարող է հանձնվել վերևից եկած կարգադրություններին, ասում է Երան Գույումճյանը
    11:13 25/05/2013
  2. Վերջին շրջանում օրակարգ են թելադրում քաղաքացիները
    Ժողովրդի մեղքը այն է, որ թույլ է տալիս քաղաքական ուժերին ապակողմնորոշել իրեն, և չի ենթարկում պատասխանատվության, ասում է Կարեն Հարությունյանը:
    09:43 25/05/2013
  3. Բեմադրություն, որտեղ անտաղանդ են թե՛ սցենարիստը, թե՛ ռեժիսորը
    Մեր զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը
    15:56 24/05/2013
  4. Մեր երկրում այլևս ցիվիլ տարբերակով հարց լուծել հնարավոր չէ
    Հայ մարդը սկսել է հասկանալ, որ քսան տարի շարունակ ինքն ապրել է կեղծ հանրության մեջ, ասում է Անի Կաղինյանը
    10:34 24/05/2013
  5. Մենք կարծես ընկել ենք բացասական ցիկլի մեջ եւ վատից վատն ենք միայն տեղաշարժվում
    Մեր զրուցակիցն է իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Մելքոմ Մելքոմյանը
    18:12 23/05/2013
  6. Ունենք մի անիմաստ պաշտոն` նախագահի պաշտոնը
    Հենց քաղաքացին սկսեց գիտակցել իր իրավունքները, արդեն պետք է մտածի միմյանց հետ ինչ սկզբունքով ենք հարաբերվելու, ասում է ռեժիսոր Արման Յարալյանը
    16:43 22/05/2013
  7. «Կասկած կա, որ յուրացվել են հարկատուների հաշվին ձևավորված միջոցները»
    Մեր զրուցակիցն է Transparency International ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը
    10:27 22/05/2013
  8. Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք
    «Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար»
    13:10 20/05/2013
  9. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  10. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013