Միջազգային հանրությունը չի մոռացել Մարտի 1-ը

    • Հարցազրույց - Չորեքշաբթի, 01 Օգոստոսի 2012, 11:43

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ օրերս հերթական եզրակացությունն է ընդունել, որում մտահոգություն է հայտնում Հայաստանում տարբեր ոլորտներում առկա իրավունքների ոտնահարման, 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի չբացահայտման կապակցությամբ: Կոմիտեի արձանագրած խնդիրների վերաբերյալ Lragir.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

Պարոն Սաքունց, կոմիտեի հերթական եզրակացությունում մատնանշվում են տարբեր ոլորոտներում առկա խնդիրները, Հայաստանի կառավարությանը ժամկետ է տրվում դրանք վերացնելու և նոր առաջարկություններ ներկայացնելու համար: Միջազգային նմանօրինակ կառույցների գնահատականները որքանո՞վ են զգաստացնում Հայաստանի իշխանություններին:

Եթե չզգաստանային, չէին փորձի ինչ-որ նախագծեր մշակել: Մեզ մոտ խնդիրը հետևյալն է` ոչ թե չեն հասկանում, որ պետք է փոփոխություն կատարեն, այլ հարց է` արդյոք կա՞ն նպաստավոր պայմաններ այդ փոփոխությունների կատարման համար: Այս տեսակետից իշխանությունը հայտնվել է փակուղում` հասկանում է, բայց չի կարողանում, քանի որ իշխանության օրգանական շահերից չի բխում այս պահին փոփոխություն կատարելը: Սա ունիկալ վիճակ է: Օրինակ` Նեմեց Ռուբոյի միջադեպը: Հիմա ի՞նչ հասկանաս, ուզում է փոփոխություններ կատարի, թե չի ուզում: Տասնհինգ հոգու մասին են խոսում, բայց 6 հոգի են կալանավորված: Պատշաճ քննություն կատարվո՞ւմ է արդյոք, որ բացահայտվի` Հայրապետյան Ռուբենն ինքը հրահանգ տվե՞լ է, թե չէ: Այդ հարցերը փաստում են, որ կիսատ-պռատ է ուզում: Լֆիկ Սամոն, որ օրը ցերեկով Վարդգես Գասպարիի պլակատը վերցնում է ու ասում` լավ չեմ տեսել, ոչ մեկը բան չի ասում նրան: Այդտեղ երևում է, որ չի ուզում: Ցավոք սրտի, Հայաստանում նպաստավոր պայմաններ չկան մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից վիճակը փոխելու համար:

Միակ նպաստավոր պայմանը հասարակության մի մասի պայքարն է, անհամաձայնությունը ստեղծված պայմանների նկատմամբ: Պետական կառույցներում էլ մի շերտ կա, որը բավականին լավ հասկանում է և իրազեկ է իրավիճակին, բայց նրանք որոշումների կայացման մեջ որևէ ազդեցություն չունեն: Քաղաքական ղեկավարութունը չունի որևիցե ցանկանություն, հասկանում է, բայց չունի ցանկություն փոփոխություններ կատարելու, որովեհտև ինքն իր դեմ պետք է դուրս գա: Այսինքն` տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ համակարգը արմատական փոփոխության պետք է ենթարկվի: Այդ արմատական փոփոխության համար շատ լուրջ կամք է պետք: Հասկանում են, բայց հույսները դրել են ծածկադմբոց անելու տարբերակի վրա, ինչը շատ վտանագվոր տարբերակ է:

Ես մի օրինակ բերեմ` երբ կոմիտեում դատական իշխանության վերաբերյալ խոսք էր գնում և նշվում, որ Հայաստանում ամեն մի գործի համար կոնկրետ գներ կան, իշխանության ներկայացուցիչը չկարողացավ այդ հարցին պատասխանել: Փաստացի ասացին մեզ` դու դատական իշխանություն չունես, պետություն, իսկ պետության ներկայացուցիչը լռեց:

Հաշվի առնելով, որ այս իշխանություններն ամուր կառչած են իրենց աթոռներին և հեռանալու մտադրություն չունեն, կարելի՞ է եզրակացնել, որ այդ արմատական փոփոխությունները կուշանան, և առաջիկա տարիներին նույն պատկերն է լինելու:

Ես չեմ կարծում, որ իշխանությունները կունենան այդքան ռեսուրսներ, չկա այդ ռեսուրսը: Կամ հույսները պետք է դնեն արտագաղթի վրա, որ բողոքող զանգվածը հեռանա, իսկ դա նշանակում է լուրջ մարտահրավեր: Այսինքն` հիմա Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում քայլեր չկատարելը ես որակում եմ լուրջ հանցագործություն, պետական մակարդակով հանցագործություն` ուղղված սեփական երկրի դեմ: Իրավունքի գերակայության սկզբունքի չաշխատելն արդեն քայքայում է թե իշխանության ամբողջ շերտը և թե մարդկանց հավատը պետության նկատմամբ: Սա շատ կարևոր է, եթե մարդկանց հավատը պետության նկատմամբ մարեց, ուրեմն այդ պետությունը կոլապսի մեջ է: Իրար հետևից հնչեցված մտահոգությունների շարքը` Խոշտանգումների կոմիտեի, Մարդու իրավունքների կոմիտի գնահատականները, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների մասին, Եվրամիության վերջին հայտարարություններն ապացուցում են, որ հիմա արդեն փոփոխություններ կատարելու ժամանակն է: Սահման է գծել արդեն միջազգային հանրությունը, տեսնում է,որ Հայաստանում փոփոխությունների կատարման համար կա պոտնեցիալ: Բայց առաջ է գալիս այս աբսուրդ վիճակը` քո մասին դրսից ավելի լավ կարծիքի են, քան դու ներսում: Այս կետին ենք մենք հասել:

Հայաստանի վերաբերյալ ընդունված եզրակացությունում մեծ տեղ է հատկացվում Մարտի 1-ի իրադարձություններին: Ժամանակ առ ժամանակ մարտմեկյան իրադարձությունները միջզագային հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվում: Դա կարո՞ղ է խթան հանդիսանալ այդ իրադարձությունների բացահայտման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար:

Մարտի 1-ի հիշատակումը մի զգաստանցող քայլ էր: Խոշտանգումների կոմիտեի զեկույցում էլ է այդ հարցը արծածվել, բայց մարդու իրավունքների կոմիտեն ամբողջ երկու կետ է նվիրել այդ իրադարձություններին: Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը Մարտի 1-ը չի մոռացել: Եվ պրոպագանդիստական այն բոլոր միջոցները, որոնք կիրառվում էին` իբր մեղմելու Մարտի 1-ի հարցի սրությունը երկրի ներսում, համարժեք չեն միջազգային հանրության գնահատականին: Միջազգային հանրությունը գտնում է, որ դա իրապես շատ լուրջ մարտահրավեր է պետության համար: Եվ նաև միջազգային հանրությունը գտնում է, որ դա այնպիսի մարտահրավեր է, որի չքննելը, որին իրավական ու քաղաքական գնահատական չտալը կշարունակի կոլապի մեջ պահել պետությանը: Դա ապացուցում է, որ Մարտի 1-ի իրադարձությունները դամոկլյան սրի նման մեր վրա նստած են: Եվ բոլոր այն փորձերը, թե իբր կարող է ժամանակի ընթացքոմ սպիանա այդ վերքը, ապարդյուն են, որովհետև պետության զարգացման տեսնակյունից դա մնում է լուրջ խնդիր: Մեկ տարի էլ, մեկ ամիս էլ Մարտի 1-ի դեպքերի պատշաճ քննության հետաձգումը մեզ համար ավելորդ խնդիրներ է առաջ բերում: Միջազգային հանրությունը դա չի հանդուրժելու` մինչև այդ գնահատականը չտրվի: Այս իշխանությունը Մարտի 1-ի ծնունդ է: Եվ քանի այս իշխանությունը կա, չի ուզենա, որ այդ դեպքերը բացահայտվեն: Ես հրաշքների չեմ հավատում, բայց իսկական հայրենասիրության դրսևորում կլինի, եթե Սերժ Սարգսյանը կանգնի ու Մարտի 1-ի առումով ասի լրիվ ճշմարտությունը, թե որոշումները որտեղ են ընդունվել, ում կողմից են ընդունվել, ովքեր են մասնակցել, թե ինքն ինչ մասնակցություն է ունեցել: Եթե այդ ամենն ասի ու նպաստի բացահայտմանը, ես աձամբ կընտրեմ Սերժ Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանը իրոք սիրում է Հայաստանը, եթե «դուխը» հերքիում է և ինքը հավակնում է, որ Հայաստանը դառնա արժանապատիվ պետություն, թող կանգնի և դա անի:

  1. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  2. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  3. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  4. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  5. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  6. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013
  7. Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի
    Lragir.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսի հետ
    17:19 07/05/2013
  8. Փոփոխությունը տեղի է ունենում ամենաանսպասելի պահերին
    Այժմ, կուտակվող աննկատ, սակայն հուժկու դժգոհության լավան կայունության երաշխիք հաստատ չի կարող լինել, ասում է Հայկ Մարտիրոսյանը
    13:51 06/05/2013
  9. Դասեր քաղելու կարիք չկա, պարզապես կարելի է նորովի ապրել
    Մարդիկ սովորում են հորիզոնական հարաբերություններ հաստատել միմյանց հետ, ասում է ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը
    13:42 04/05/2013
  10. Ոստիկանապետը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնել
    Ոստիկանությանը շատ ավելի ապահով է իշխող ռեժիմի կողմը կանգնելը, քան թե նոր վերաբաշխմանը միտված ընդդիմությանը աջակցելը, ասում է Սարո Սարոյանը
    11:29 04/05/2013