Համացանցային կայքերի «սև ցուցակներ»` Ռուսաստանի Դաշնությունում

    • Հարցազրույց - Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012, 15:27

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործողության մեջ կդրվեն համացանցային կայքերի «սև ցուցակները»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 31-ին ստորագրել է երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք ռուսական լրատվամիջոցները բնորոշել են որպես «սև ցուցակների» մասին օրենք: Օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակն է ստեղծել միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգ, որը կսահմանափակի այն կայքերի մատչելիությունը, որոնցում տեղադրված կլինի երեխաների համար վնասակար տեղեկատվություն:

Հիշյալ համակարգի ստեղծմամբ զբաղվող ՌԴ կառավարության լիազոր մարմինը, ըստ էության, մշտադիտարկելու է համացանցում տեղադրվող տեղեկատվությունը: Որևէ կայքէջում մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաև թմրանյութերի ձեռքբերման ու պատրաստման, ինքնասպանություն գործելու հրահանգներ պարունակող տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում տվյալ կայքի տերը նախազգուշացվելու է: Վերջինը պարտավոր է մեկ օրում այդ տեղեկատվությունն ինքնակամ հեռացնել, հակառակ դեպքում` կայքէջը կհայտնվի «սև ցուցակում»: Օրենքը, իհարկե, սահմանում է կայքէջում վտանգավոր տեղեկատվության առկայության մասին փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու հնարավորություն:

  1. Մենք կարծես ընկել ենք բացասական ցիկլի մեջ եւ վատից վատն ենք միայն տեղաշարժվում
    Մեր զրուցակիցն է իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Մելքոմ Մելքոմյանը
    18:12 23/05/2013
  2. Ունենք մի անիմաստ պաշտոն` նախագահի պաշտոնը
    Հենց քաղաքացին սկսեց գիտակցել իր իրավունքները, արդեն պետք է մտածի միմյանց հետ ինչ սկզբունքով ենք հարաբերվելու, ասում է ռեժիսոր Արման Յարալյանը
    16:43 22/05/2013
  3. «Կասկած կա, որ յուրացվել են հարկատուների հաշվին ձևավորված միջոցները»
    Մեր զրուցակիցն է Transparency International ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը
    10:27 22/05/2013
  4. Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք
    «Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար»
    13:10 20/05/2013
  5. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  6. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  7. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  8. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  9. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  10. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013