Հիմա կոմպլեքս ու խճճված վիճակ է

    • Հարցազրույց - Հինգշաբթի, 14 Հունիսի 2012, 11:10

Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցել ենք ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

Կայծ, Հայաստանում ակտիվորեն քննարկվում է արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի` ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման մեջ կասկածվելու փաստը: Ըստ Ձեզ` այս քայլն ինչո՞վ է պայմանավորված:

Սա անիմաստ քայլ է, որի նպատակն է խփել Վարդան Օսկանյանին կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և սա կատարվում է ճիշտ խորհրդարանական ընտրությունների վերջում, նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Ամերիկա վերադարձից հետո: Սա անընդունելի է, քանի որ գիտենք` Վարդան Օսկանյանը հարգված և խելոք մարդ է, և չգիտեմ ինչու սկսեցին խանգարել այդ մարդուն և ցույց տալ, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, մինչդեռ շատ քաղաքական գործիչներ, օլիգարխներ կան, որոնց նկատմամբ պետք է ճնշում գործադրել, բայց չեն անում: Միակ պատճառն իմ տպավորությամբ այն է, որ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարող է նախագահական ընտրություններին դերակատարություն ունենալ:

Կարծիքներ կան, որ Հայաստանի նախկին արտգործնախարարների նկատմամբ ԱԱԾ-ն «անտարբեր» չէ. Ալեքսանդր Արզումանյանին մի քանի տարի առաջ հետապնդումների ենթարկեց, հիմա էլ Վարդան Օսկանյանին: Սա որքանո՞վ կարող է ազդել Հայաստանի հեղինակության վրա:

Ըստ իս` կապ չկա Ալեքսանդր Արզումանյանի և Վարդան Օսկանյանի դեպքերի միջև: Միայն թե Հայաստանի հեղինակությունը, անշուշտ, պետք է մի քիչ տկարանա, որովհետև մարդը, ով ամբողջ աշխարհում ճանաչված է իբր նախարար և քաղաքական գործիչ, վստահաբար պետք է անդրադառնան և պետք է հորդորեն Հայաստանի իշխանություններին հանգիստ թողնել այդ մարդուն: Եթե մեկը կա, որ իսկապես մաքուր է, Վարդան Օսկանյանն է: Ստացվում է` ուզում ես կոռուպցիայի դեմ պայքարել և սկսում ես Վարդան Օսկանյանի՞ց…

Այսինքն` Դուք նախագահական ընտրությունների և այս գործի միջև անմիջական կա՞պ եք տեսնում:

Ուղղակի կապված է, որովհետև գիտենք` կամ Վարդան Օսկանյանը իր թեկնածությունը պետք է ներկայացնի, ինչին չեմ հավատում, կամ Ռոբերտ Քոչարյանը կամաց-կամաց պետք է վերադառնա քաղաքական բեմի վրա` օգտագործելով իր բոլոր լծակները, բարեկամներին, հարազատներին, օրինակ` Վարդան Օսկանյանին կամ Գագիկ Ծառուկյանին և կամ ԲՀԿ-ն: Բայց կպնել Վարդան Օսկանյանին ընտրություններից 7-8 ամիս առաջ, նշանակում է կպնել այդ քաղաքական հոսանքին, շրջանին:

Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ Արևմուտքը նախագահական ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Արևմուտքն ընտրել Սերժ Սարգսյանին, չի՞ տեսնում այլընտրանք:

Արևմուտքը գիտի, որ Սերժ Սարգսյանը և խելացի է, և խաղաղություն է ուզում, բայց արևմտյան տեսակի խաղաղություն է ուզում Թուրքիայի հետ արձանագրությունների վավերացումը, Ղարաբաղի կարգավիճակի լուծումը և այլն: Արևմուտքը ուսումնասիրեց քաղաքական բեմը և տեսավ, որ երկու-երեք մարդիկ են առկա` Ռոբերտ Քոչարյան, որ ավելի մոտ է Պուտինին և չեն կարող նրան օգնել իբրև իրենց թեկնածու, կա Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այսօր վերջացած մեկն է, և եթե անգամ հեղինակությունը մեծ է, բայց ոչ այնքան, որքան ինքն է ուզում: Ամերիկացիները գիտեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող հաղթել, և ուրեմն մնաց Սերժ Սարգսյանը: Սերժ Սագսյանն իր բոլոր երեսներով ցույց տվեց, որ կարելի է համագործակցել, շփվել, ամեն ինչ անել իր հետ, մանավանդ որ ամերիկացիների առաջնահերթությունը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն է: Ամերիկացիները ուզում են ցույց տալ, որ եթե Ռուսաստանը իր թեկնածուն ունի, ամերիկացիներն էլ կարող են իրենց թեկնածուն ունենալ: Տարածաշրջանում միայն Հայաստանն է, որտեղ Ռուսաստանը կարող է իր իշխանությունը գործադրել, իր ազդեցությունը տարածել, բայց կարևոր է` ով պետք է նախագահի վաղվա Հայաստանը` Սերժ Սարգսյա՞նը դեպի արևմուտք, թե՞ Ռոբերտ Քոչարյանը դեպի Ռուսաստան: Մի քիչ բարդ մոտեցում է, որովհետև ավելի խորունկ է, կոմպլեքս է և խճճված, քանի որ տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունը Հայաստանում ռուսամետ է, Սերժ Սարգսյանը մոտ է Ռուսաստանի իշխանությունների մոտ, Նալբանդյանն էլ ավելի մոտ է, և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շարունակությունն է Հայաստանում:

Կայծ, ինչո՞ւ չկա հին թեկնածուներին այլընտրանք, ինչո՞ւ հնարավորություն չեն տալիս նորի առաջացմանը:

Թույլ չեն տալիս, որովհետև Հայաստանն այսօր գտվում է ներքին պայքարի մեջ երկու սերունդների միջև: Հին սերունդը ներկայացնում են Ռոբերտը, Սերժը, Վահան Հովհաննիսյանը և այլք, նոր սերունդը, որտեղ քաղաքական դեմքեր շատ չկան, երբեմն փոխնախարար են, երբեմն պատգամավոր են, կարևոր դեմք չկա: Ներքին պայքարում մրցություն չկա, դրա համար մնում են նրանք, ովքեր 20 տարի արդեն զբաղվում են քաղաքականությամբ և իրենց բոլոր լծակներով ղեկավարում են քաղաքական բեմը: Այսօրվա ներքին քաղաքական խնդիրը սա է: Եթե քաղաքագիտության հենքի վրա ուսումնասիրենք, ապա պետք է նշենք, որ մեծ նշանակություն ունի ներքին սերունդների պայքարը:

Անցումն ինչպե՞ս պետք է լինի:

Ես երկու տարբերակ եմ տեսնում. մեկը` հանդարտ, անցնցում տարբերակն է, այսինքն` բարեփոխումները շարունակելով դեպի եվրոպական համակարգի, դեպի ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դեպի մաքուր շուկայական տնտեսություն: Եվ այս ընթացքում հանդարտ, աստիճանաբար նոր դեպքեր պետք է երևան:

Մյուս տարբերակը` ցնցումներով, ներքին ճնշմամբ, պատերազմ Ադրբեջանի դեմ: Ընկերային շարժում դժվար է ստեղծել, քանի որ ժողովուրդը շատ հոգնած է այդ բոլոր խոստումներից: Երբ ժողովուրդը թողնում-հեռանում է Հայաստանից, սա չի նշանակում չեն սիրում Հայաստանը, սիրում են, բայց չեն սիրում՝ ինչպես են այսօրվա իշխանությունները ղեկավարում իրենց երկիրը և իրենց կյանքը: Սա է խնդիրը: Եվ քանի որ հույս չեն տեսնում այսօրվա Հայաստանի քաղաքական իրավիճակում, կամ հեռանում են, կամ լռում:

  1. Մենք կարծես ընկել ենք բացասական ցիկլի մեջ եւ վատից վատն ենք միայն տեղաշարժվում
    Մեր զրուցակիցն է իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Մելքոմ Մելքոմյանը
    18:12 23/05/2013
  2. Ունենք մի անիմաստ պաշտոն` նախագահի պաշտոնը
    Հենց քաղաքացին սկսեց գիտակցել իր իրավունքները, արդեն պետք է մտածի միմյանց հետ ինչ սկզբունքով ենք հարաբերվելու, ասում է ռեժիսոր Արման Յարալյանը
    16:43 22/05/2013
  3. «Կասկած կա, որ յուրացվել են հարկատուների հաշվին ձևավորված միջոցները»
    Մեր զրուցակիցն է Transparency International ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը
    10:27 22/05/2013
  4. Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք
    «Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար»
    13:10 20/05/2013
  5. Կոմպրոմատային հավասարակշռությունը խախտվում է
    Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
    15:40 17/05/2013
  6. Խնդիրը Արմավիան չէ, այլ հայկական ավիացիայի ոչնչացումը
    Մեր զրուցակիցն է հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը
    09:53 16/05/2013
  7. ՀՀԿ-ի տրոհումն անխուսափելի է
    Այսօր նյութական հնարավորությունների սակավությունը կարող է փոխհատուցվել քաղաքացիների ակտիվությամբ և կոմունիկացիոն գործիքների ճիշտ կիրառմամբ:
    10:07 14/05/2013
  8. Այնպիսի երկրում չենք ապրում, որ քվեն տանք ու հանգիստ ապրենք
    Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի 10-րդ համար, «Ես Yes» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:
    14:14 11/05/2013
  9. Գուցե ապահով Հայաստանը մեկուկես միլիոն մարդու համար է
    Կարծում եմ՝ առկա քաղաքական «թիմերի» հետ այլևս հույսեր չկան, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:05 10/05/2013
  10. ՀՀԿ-ի դեմքերը «ֆեյս կոնտրոլ» անգամ չեն անցնի
    Բացի ոստիկանությունից՝ շատ կարևոր ուղղություններ մնում են չլուծված՝ կապված ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի, դատական համակարգի կոռումպացված լինելու հետ, ասում է Էդգար Բաղդասարյանը
    20:50 07/05/2013