Գալիս եմ ազատագրելու այդ մարդկանց

    • Հարցազրույց - Հինգշաբթի, 03 Մայիսի 2012, 18:56

Մեր զրուցակիցն է «Ժառանգություն» համամասնական ցուցակի 10-րդ տեղում գտնվող թեկնածու, հանրային սեկտորի ներկայացուցիչ Արման Մուշեղյանը

Արման, որպես համամասնական ցուցակում հանրային սեկտորի ներկայացուցիչ` ի՞նչ եք կարծում, արդյոք կա՞ հանրության մոտ ընտրությունների միջոցով իրականությունը փոխելու հնարավորություն:

Շփվելով հասարակության տարբեր շերտերի հետ` նկատում եմ, որ իրականում ժողովուրդը պատկերացում չունի` ինչ է իշխանությունը, ինչ է ընտրությունը: Մարդկանց հետ խոսում ենք ընտրության մասին, պատասխանում են` քաղաքականությամբ չենք զբաղվում, չենք գնալու ընտրության, միևնույն է, վերևում ինչ ուզում, անում են: Շատերը իշխանությունն ասոցացնում են նախագահի կամ վարչապետի հետ: Ցավոք, շատերի մոտ գերիշխում է ոչ թե քաղաքացու, այլ հպատակի հոգեբանությունը: Եվ որպես հպատակ` սպասում է իրեն կարգադրեն, գնան ընտրության և ծառայեն իրենց վերադասին: Եվ քանի որ չկա ընտրության նկատմամբ հստակ գիտակցություն, ընտրության բուն էությունը հասկացված չէ, դրանով էլ պայմանավորված` անում են սխալ ընտրություն:

Վերջին տարիներին շատ են խոսում գիտակցության փոփոխության մասին:

Ես տեսնում եմ, որ ժողովրդի մոտ վախ կա, շատերն անհամարձակ են: Ասածս օրինակով հիմնավորեմ. մի քանի օր առաջ հրավիրում էինք համերգ, ասում էին` վայ չէ, մեզ այնտեղ կտեսնեն: Քաղաքացու կեցվածք չի դրսևորվում, պետք չէ լինել ստրկամիտ, հպատակ, որը մշտապես սպասում է կարգադրանքի: Ժողովրդին դարձրել են թմրամոլ` ժողովուրդը կախվածություն է ձեռք բերել ընտրությունից ընտրություն` ով ինչ կտա, նրան կընտրեմ: Փաստորեն, ընտրությունը հերթական գումարը պոկելու հնարավորություն է դիտարկվում: Ասում են` կտան գումար, իրենց կընտրենք, չեն տա, ուրեմն Ժառանգությանը կընտրենք:

ԱԺ պատգամավոր դառնալու դեպքում խնդիր եք դրել վերականգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց ոտնահարված իրավունքները: Սակայն ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները ոտնահարված են: Ինչպե՞ս եք պատկերացնում ոնտահարված իրավունքների վերականգնումը:

Պետք է հաշվի առնենք, որ եթե մարդու իրավունքները ոտնահարվում են, հաշմանդամություն ունեցող մարդն էլ ավելի է խոցելի: Եթե երեխայի իրավունքից ենք խոսում, հաշմանդամ երեխայինը շատ ավելի խոցելի է, եթե կնոջ իրավունքներից ենք խոսում, հաշմանդամ կինն ավելի խոցելի է: Կախված նրանից, թե որքանով են երկրում հաշմանդամություն ունեցող մարդու իրավունքները պաշտպանված, որքանով են նրանք հասարակության մեջ ինտեգրված, կարելի է եզրակացնել՝ որքանով է ժողովրդավարությունը հաստատված տվյալ երկրում: Այսինքն՝ մեր պարագայում չենք կարող խոսել ժողովրդավարության հաստատման բարձր չափանիշների մասին: Մեր օրերում քաղաքական կուսակցությունները խոսում են հաշմանդամ մարդկանց իրավունքներից` նրանց դիտարկելով որպես թոշակառուներ, սոցիալապես անապահով խավ: Բայց, օրինակ, ես էլ ունեմ հաշմանդամություն, բայց ինձ սոցիալապես անապահով չեմ համարում և նաև թոշակառու էլ ինձ չեմ համարում: 33 տարեկան երիտասարդ եմ, ընտանիք ունեմ և շատ խնդիրներ դեռ կան լուծելու: Իմ` Ազգային ժողով գնալն էլ ինքնանպատակ չէ, քանի որ աշխարհում ընդունված գաղափար կա, որով առաջնորդվում են հաշմանդամության խնդիրների պաշտպանները՝ «Ոչինչ մեզ համար առանց մեզ»: Եվ պատահական չէ, որ եվրոպական շատ երկրներում հաշմանդամություն ունեցող մարդիկ ներգրավված են նաև գործադիրում: Բացի այդ, ՄԱԿ-ի կոնվենցիան պահանջում է /Հայաստանը այս կոնվենցիային միացել է 2010-ի հոկտեմբերին/, որ պետությունը պաշտպանի հաշմանդամություն ունեցող մարդկանց ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքը:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համեմատում եմ կալանավորների հետ, ովքեր թեև հանցանք չեն գործել և օրենքով չեն կալանավորվել, բայց իրենք ճակատագրորեն հայտնվել են տնային կալանքի մեջ: Երիտասարդ աղջիկը կամ տղան, ով կյանքին նայում է միայն իր սենյակի պատուհանից, Ազգային ժողովում նստած որևէ մեկը չի պատկերացնի, դրա համար էլ միայն խոսում են թոշակառուի, նպաստառուի անունից:

Իսկ ես ի՞նչ եմ անելու ընտրվելու դեպքում. հիմա մշակվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության և սոցիալական պաշտպանության օրենքը: Այդ օրենքը երբ նախնական տարբերակով տեսա, ասացի, որ այն ավելի շուտ ոչ թե հաշմանդամներին պաշտպանելու, այլ հաշմանդամներից պաշտպանվելու համար է: Ես վերջերս այս օրինակը հաճախ եմ բերում. ոչ հաշմանդամություն ուենցող մարդն իր համար տուն կառուցելիս չի նախատեսում պայմաններ հաշմանդամություն ունեցող մարդու համար: Նա կարող է մտածել, որ մի օր կարող է մահանալ, բայց երբեք չի մտածում, որ կարող է հաշմանդամություն ձեռք բերել, մինչդեռ ոչ ոք ապահովագրված չէ դրանից և դրա համար էլ չի նախատեսում պայմաններ դրա համար: Գալով օրենսդրական բարեփոխումներին՝ ընտրությունների հետ կապած, մենք պահանջում էինք, որ ներառվեր ոչ թե «հարմարեցված», այլ «մատչելի» բառը, որովհետև գրված է, որ Տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատու են ընտրատեղամասի հարմարեցման համար, բայց մենք գտնում ենք, որ մատչելի պետք է լինի: Սոցիալական պաշտպանության մասին օրենքը, որը նոր է մշակվում, ոչ միայն կենսաթոշակներով բուժօգնություն պիտի ներառի, այլ ամեն ինչ՝ և՛ մշակույթ, և՛ սպորտ, և՛ կրթություն, և՛ գիտություն, և՛ մատչելի տրասպորտ, և՛ մատչելի միջավայր: Հաշմանդամություն ունեցող մարդը պետք է դառնա այս հասարակության լիիրավ անդամ: Աշխարհում ընդունված կարգ է՝ հաշմանդամություն երևույթը համարել առհասարակ անխտրական երևույթ, որը սեռ և տարիք չի ճանաչում, այն չի նայում սոցիալական, քաղաքական և այլ պատկանելություններ, միևնույն ժամանակ այն խտրականության համար առաջին զոհն է: Մենք դա պետք է վերացնենք, գործատուների համար հիմա բազմաթիվ օրենքներ կան մշակված, որը իդեալական հնարավորություն է ստեղծում գործատուի համար, եթե վերջինս աշխատանքի է ընդունում հաշմանդամություն ունեցող մարդու, բայց մեր օրերում ոչ մի բան չի արվում այս ուղղությամբ: Ավելին, անվճար բուժօգություն են տրամադրում, սակայն միայն անվճար սիրտ և թոք են լսում, մեկ էլ բարի խորհուրդ տալիս: Հիվանդանոց եմ գնում, ինձ ասում են՝ դու ինչի համար ես պայքարում, դե մի բան է եղել է, ինչ է եղել որ: Իսկ ես ուզում եմ ապրել և ես ամեն օր պայքարում ապացուցելու հակառակը և հիմա էլ պետք է ապացուցեմ, որ մարդը, որը հաշմանդամություն է ձեռք բերում կամ ծնվում այդպիսին, չի կորցնում հնարավորությունը լինել լավ քաղաքացի այս երկրի համար, լավ զավակ իր ծնողների համար, լավ ամուսին, լավ հայր կամ մայր:

Հաշմանդամություն ունեցողների քանի՞ տոկոսն է իր հնարավորությունները ռեալիզացնում:

Այսօր աշխատանք ունի հաշմանդամություն ունեցող մարդկանց ութ տոկոսը, մինչդեռ աշխատունակ են 64 տոկոսը: Շատ հաշմանդամություն ունեցող մարդիկ, նրանց ընտանիքները մեկուսացված են: Այնպես որ, ես գալիս եմ ազատագրելու այդ մարդկանց /ժպտում է/:

  1. Արտագաղթում են, գողերի ձեռքը բռնելու ու պատժելու փոխարեն
    Հանրության այն զանգվածը, որի համար թանկ է հայրենիքը, իր սեփական իրավունքը, դուրս է գալու փողոց, ասում է Անի Կաղինյանը:
    11:43 20/06/2013
  2. Մի փոքր հետաձգվում է պատերազմը
    Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի (Նյու Յորք) հետ զրուցել ենք համանախագահների հայտարարությունից
    15:43 19/06/2013
  3. Ի՞նչ է կատարվում Թուրքիայում
    Ստամբուլում Գեզի պուրակի զարգացումների շուրջ զրուցել ենք թուրք լրագրող Օզգուն Օշչերի հետ
    09:56 19/06/2013
  4. Լորետան պաշտպանում էր իր կապտուկները
    Ազգի ահ ու սարսափ հանդիսացող տղամարդիկ հանգուցային ժամանակահատվածներում թաքնվում են իրենց ծեծված, ենթարկեցրած տիկնանց հետևում
    12:44 17/06/2013
  5. Ամուլսարի շահագործումը չի բխում ՀՀ օրենսդրությունից
    Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան, դասախոս Գոռ Մովսիսյանի հետ
    11:46 15/06/2013
  6. Ունենալով իր ագենտուրան՝ ոստիկանությունն ապօրինի եկամուտ է ստանում
    Ես չեմ բացառում, որ ամեն ամիս «ռեյդ» են նում իրենց «սեւ ցուցակ»-ի մարդկանց մոտ, գումարներ առգրավում, ասում է Արթուր Սաքունցը
    09:58 15/06/2013
  7. «Այդ ռիսկերի մասին ոչ մի բառ նշված չէ»
    Հարցազրույց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանի հետ
    10:23 14/06/2013
  8. Հայկազ Բաղմանյանն ի՞նչ է արել այսքան ժամանակ
    Զինված ուժերում կադրային վերջին վերադասավորումների շուրջ զրուցել ենք Արթուր Սաքունցի հետ
    10:12 14/06/2013
  9. Լիսկայի թալանը իշխանության հիմքում
    Այսօր գերիշխում է թալանի հոգեբանությունը սրբագործելու և օրինականացնելու սկզբունքը, ասում է Հրանուշ Խառատյանը
    10:35 12/06/2013
  10. Հանրապետության հրապարակն ավարտուն տեսք չունի
    Հարցազրույց ԵՃՇՊՀ ռեկտոր, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանի հետ
    10:31 10/06/2013