Շատերը վախենում են լուստրացիայից, բայց ակամա ընկան դրա տակ

    • Հարցազրույց - 13 Սեպտեմբերի 2017, 10:16
Մեր զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը

Տիկին Թուխիկյան, մինչ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձակուրդում էՄշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ, փակվել է, որովհետև այն քաղաքականացված էր: Ձեզ այդ շտկումների մասին նախօրոք տեղեկացվե՞լ է, ի՞նչ շտկումների մասին է խոսքը:

Ցուցադրությունն ամբողջովին հանուն մեր անկախ, ինքնիշխան Հայաստանի է: Առաջին հանրապետությունը կործանվեց հայ բոլշևիկների ստոր դավաճանության պատճառով: Թումանյանի զավակները նահատակվեցին, մեր ազգային սերուցքը ոչնչացվեց, Սարդարապատի հերոսները կացնահարվեցին հայ բոլշևիկների ձեռքով և այլն, և այլն: Այս ինֆորմացիան, որի վրա կառուցված էր մեր ցուցադրությունը, գրաքննության կամ խմբագրման ենթակա չէ:

ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է ցուցահանդեսի արգելումը եւ համարում մշակութային գրաքննության նենգ դրսևորում, իշխանության ներկայացուցիչները նշում են, որ եթե 22 օր ցուցահանդեսը եղել է, նշանակում է չկա գրաքննություն: Ձեր կարծիքով՝ սա գրաքննությո՞ւն է, և որտեղի՞ց է գալիս այդ հրահանգը:

Ես չգիտեմ՝ ստույգ որտեղից է եկել հրահանգը, բայց գիտեմ հաստատ, որ այն փակվեց մի զրպարտչի հեռախոսազանգից հետո: Իմիջիայլոց, դա ոչ միայն զրպարտիչ էր, այլև հաշվեհարդար տեսնելու պատրաստ մեկը: Ինձ զանգելուց հետո կամ առաջ նա վստահաբար զանգել էր այլ կառույցներ, գուցե և ոչ հայաստանյան: Հավանաբար ես կդիմեմ իրավապահ մարմիններին նրան հայտնաբերելու համար: Կարծում եմ՝ սա այդ անհաջող բոլշևիկի «շառից» հեռու մնալու միջոց էր:

Տիկին  Թուխիկյան, ի՞նչ վտանգներ եք տեսնում, եթե չկանխվի, հնարավո՞ր է դառնա վատ նախադեպ:

Եթե չկատարվեր այն, ինչ կատարվեց, երբ մեր հասարակության մի ստվար հատված իր սատարումը հայտնեց Թումանյանին, ես կասեի հնարավոր է: Հիմա ասում եմ` ոչ: Ժամանակի և տարածության զգացողությունը կորցրածի սպառնալիքները ոչինչ են  տասնյակ հազարավոր զորակցությունների դիմաց:

Այս ցուցահանդեսին, Երևանի փողոցների անվանափոխմանը, նաև ԵՏՄ-ից դուրս գալու Ելք խմբակցության հայտարարությանը հնարավո՞ր է դրսից, նկատի ունեմ Կրեմլից փորձում են հակազդել:

Որտեղից էլ որ փորձեն հակազդել, եթե մենք ինքնիշխան պետություն ունենք՝ մենք ենք որոշում կայացնողները:

Փոխնախարարը նաև նշել է, որ որոշ շտկումներից հետո ցուցահանդեսը կվերաբացվի: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են: Եվ արդյոք որոշ շտկումների անհրաժեշտություն կա:

Ցուցահանդեսում սխալներ չկան, որ շտկվեն:

Սա ի՞նչ ուղերձ է հանրությանը, արդյոք սրանով չեն փորձո՞ւմ ռեպրեսիաների հեղինակներին արդարացնել:

Կարծում եմ՝ ոչ մի ուղերձ էլ չկա, իրականում շատ-շատերը վախենում են լուստրացիայից, բայց ակամա ընկան դրա տակ:

Ամենաընթերցվածը