Իրանի նախագահի այցի հետ կապված ստեղծվեց խառնաշփոթ

    • Հարցազրույց - 01 Դեկտեմբերի 2016, 18:18
Մեր զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը

Ինչու, ըստ Ձեզ, Իրանի նախագահն այդպես էլ չայցելեց Հայաստան: Թեև պարբերաբար գրվում էր աս շաբաթ հնարավոր այցի մասին:

Ի սկզբանե Իրանի նախագահի այցի հետ կապված ստեղծվեց խառնաշփոթ, և դրա մեղավորը իրանական Ֆարս գործակալությունն էր, որը հայտարարեց, որ նոյեմբերի կեսերին պետք է տեղի ունենա Իրանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան: Սակայն, դա պաշտոնական հաղորդագրություն չէր, այլ գործակալությունը հղում էր անում իր աղբյուրներին: Իրանի նախագահի այցը Հայաստան ամենայն հավանականությամբ տեղի կունենա դեկտեմբերի վերջին:

Տեսակետ կա, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմաններում Իրանի և Հայաստանի հարաբերությունների համար լուրջ խոչընդոտներ են առաջանում: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

Իրանի և Հայաստանի հարաբերություններն այժմ դանդաղ, բայց դինամիկ զարգանում են: Քաղաքական առումով երկու երկրների միջև տարաձայնություններ չկան, սակայն տնտեսական հարաբերությունները համահունչ չեն երկկողմ քաղաքական հարաբերություններին: Ինչ վերաբերում է տնտեսական խոչընդոտներին, որոնք պայմանավորված են Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամ լինելու հանգամանքով, ապա այո, կան բարձր մաքսատուրքեր, որոնք խոչընդոտում են երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերություններին: Սակայն այդ ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում՝ ներկայում Հայաստանի նախաձեռնությամբ ԵՏՄ-ն Իրանի հետ բանակցություններ է վարում ժամանակավոր արտոնյալ առևտրի ռեժիմ սահմանելու համար: Նախատեսված է, որ այդ հարցը կլուծվի մինչև տարեվերջ:

Եթե բանակցությունները հաջորղ ավարտվեն, ԵՏՄ Տնտեսական հանձնաժողովը մանդատ կստանա Իրանի հետ բանակցություններ սկսելու և հաջորդ տարի համապատասխան համաձայնագիրը ստորագրելու համար: Նաև խոսք է գնում Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:

Ամենաընթերցվածը