Ռոսսելխոզնադզորը՝ Ռուսաստանի անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական վերահսկողությամբ զբաղվող գերատեսչությունը արգելել է հայկական «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ ընկերության արտադրանքի ներմուծումը, գրում է Ինտերֆաքսը: Արգելքը տարածվում է նաեւ իսլանդական մի ընկերության վրա:
Մասնավորապես, Հայաստանից արտահանված սառեցված իշխանի վրա հայտնաբերվել է աղիքային ցուպիկի բակտերիա: Ընդ որում, ընկերությունը երկրորդ անգամ է հայտնվում ռուսական կողմի պահանջները խախտողների ցուցակում:
