Հայաստանը կունենա ժամանակակից մայրուղի

    • Բիզնես - Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2012, 17:03

Մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից ֆինանսավորվող Երևան-Արարատ 38 կմ երկարությամբ չորս երթևեկելի գոտիներով մայրուղու բարեկարգման ծրագիրը` ուղղված տնտեսական զարգացմանը և ճանապարհային կապի խթնանմանը Հայաստանում:

Ծրագրի շրջանակներում կլայնացվեն ճանապարհները նշված վայրում և կբարելավվի անվտանգությունը` ճանապարհային արգելափակոցների, լուսավորման և հետիոտնի համար հատկացված ճանապարհների միջոցով: Երկրորդ փուլի աշխատանքների շրջանակներում նախատեսվում է բարեկարգել Երևան-Աշտարակ մայրուղու 12 կմ երկարությամբ ճանապարահատվածը, բարելավել ջրահեռացումը, վերակառուցել կամուրջները և ճանապարհի մակերեսը բետոնով: Այս երկու փուլերով իրականցված աշխատանքները կկազմեն 70.4 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծրագրի երրորդ փուլի շրջանակներում կիրականացվեն Աշտարակ-Թալին մայրուղու 42 կմ ճանապարհահատվածի լայնացման և վերակառուցման աշխատանքներ, ինչը ևս կֆինանսավորվի ԱԶԲ-ի կողմից: Այս հատվածի աշխատանքները նախատեսվում է մեկնարկել սույն տարվա վերջին: Շինարարական աշխատանքները կկազմեն 179.6 միլիոն ԱՄՆ դոլար:

Ճանապարհաշինարարական աշխատանքները հանդիսանում են Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի մաս, որն ուղղված է բարելավելու Ագարակ-Կապան-Երևան-Բավրա ճանապարհը, որն անցնում է Հայաստանի հարավից հյուսից: Հայաստանի գլխավոր տնտեսական շնչերակը կապում է երկիրը Վրաստանի արևելք-արևմուտք մայրուղու հետ, որը տանում է Փոթի և Բաթում և կապում Սև Ծովի հետ: Այս մայրուղին Հայաստանի համար ապահովում է ամենակարճ ճանապարհը դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հետ կապն ապահովող ծով:

Կովկասը կապում է Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ և հանդիսանում է գլխավոր տարանցիկ ճանապարհը Կենտրոնական Ասիայից վառելիքի և այլ արտահանման համար: Այսօր հստակ ընդունվում է Կովկասի ներուժը բիզսնես և լոգիստիկ կենտրոն լինելու իմաստով, ինչի շնորհիվ ԱԶԲ օժանդակությամբ այստեղ իրականացվում են մի շարք ներդրումային ծրագրեր` ուղղված երկու տարածաշրջանում էլ տրասնպորտային համակարգի բարելավվմանը: Դրանց մի մասն արդեն ծրագրված է կամ գնտվոմ է պլանավորման փուլում:

Հիմնական շահառուների թվում լինելու են քաղաքային և գյուղական համայնքները, այդ թվում` երեք միլիոն բնակչությունը, ովքեր բնակվում են նշված ճանապարհի հարևանությամբ: Հայաստանն ունի չորրորդ և հինգերորդ դարերի պատմական նշանակության մի շարք վայրեր, ուր հաճախում են այցելուներ ողջ աշխարհից: Սա նշանակում է, որ ճանապարհների բարեկարգման արդյունքում տուրիզմը ևս կարող է լինել շահեկան դիրքում:

ԱԶԲ-ի գործունեությունը, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Մանիլայում, ուղղված է կրճատելու աղքատությունը Ասիային և Խաղաղ Օվկիանոսի շրջակայքում գտնտվող երկրներում, մասնակցային տնտեսական աճի, շրջակա միջավայրի կայուն զարգացման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, ունի 67 անդամ, որից 48-ը տարածաշրջանից են: 2011 թվականին ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող հաստատված ծրագրերը, այդ թվում` համաֆինանսավորմամբ, կազմել են 21.7 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են ԱԶԲ հայաստանյան գրասենյակից:

  1. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  2. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  3. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013
  4. Թվինինգ ծրագիրը կօգնի՞ Հայաստանի մաքսային համակարգին
    ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը:
    16:54 21/05/2013
  5. Մի քանի նկատառում «հայականացման» ծրագրի մասին
    Խաչատուր Սուքիասյանի առաջարկը հետաքրքրությամբ են ընդունել տարբեր գործարար եւ նաեւ քաղաքացիական շրջանակներ:
    14:58 21/05/2013
  6. Ամերիաբանկի նոր եւ հետաքրքիր առաջարկները
    Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին՝ այն համալրելով նոր եւ հետաքրքիր առաջարկներով
    14:16 21/05/2013
  7. Apple-ը խուսափել է 44 միլիարդ դոլար հարկից
    Ամերիկյան Apple կորպորացիան վերջին 4 տարվա ընթացքում բյուջե չի վճարել տասնյակ միլիարդ դոլարի հարկեր:
    11:07 21/05/2013
  8. ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
    ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր
    19:45 20/05/2013
  9. Կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    18:53 20/05/2013
  10. «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է HP և Dell ապրանքանիշերի համակարգիչներ
    «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP և Dell, իսկ մոտ ապագայում՝ նաև Asus ապրանքանիշերի համակարգիչներ:
    15:26 20/05/2013