Չի աճել միայն շինարարությունը

    • Բիզնես - Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2012, 14:41

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության շտապ հավաքագրած տվյալների՝ այս տարվա հուլիսին հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.3 տոկոս:

Հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից:

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.4 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 10.2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 2.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11.0 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 7.6 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառության ծավաը՝ 8.1 տոկոսով, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.6 տոկոսով: Վերոնշյալ ժամանակահատվածում շինարարության ոլորտում 5.2 տոկոս անկում է գրանցվել:

  1. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  2. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  3. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013
  4. Թվինինգ ծրագիրը կօգնի՞ Հայաստանի մաքսային համակարգին
    ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը:
    16:54 21/05/2013
  5. Մի քանի նկատառում «հայականացման» ծրագրի մասին
    Խաչատուր Սուքիասյանի առաջարկը հետաքրքրությամբ են ընդունել տարբեր գործարար եւ նաեւ քաղաքացիական շրջանակներ:
    14:58 21/05/2013
  6. Ամերիաբանկի նոր եւ հետաքրքիր առաջարկները
    Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին՝ այն համալրելով նոր եւ հետաքրքիր առաջարկներով
    14:16 21/05/2013
  7. Apple-ը խուսափել է 44 միլիարդ դոլար հարկից
    Ամերիկյան Apple կորպորացիան վերջին 4 տարվա ընթացքում բյուջե չի վճարել տասնյակ միլիարդ դոլարի հարկեր:
    11:07 21/05/2013
  8. ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
    ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր
    19:45 20/05/2013
  9. Կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    18:53 20/05/2013
  10. «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է HP և Dell ապրանքանիշերի համակարգիչներ
    «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP և Dell, իսկ մոտ ապագայում՝ նաև Asus ապրանքանիշերի համակարգիչներ:
    15:26 20/05/2013