Standard & Poor's գործակալությունը իջեցրել է բջջային հեռախոսների ֆիննական արտադրող Nokia Corp.-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկային վարկանիշը «ВВ+»-ից «ВВ-», իսկ կարճաժամկետ վարկանիշը հաստատել է В մակարդակում: S&P-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ բոլոր վարկանիշների կանխատեսումը «բացասական է»:
«ВВ+»-ից «ВВ-» է նվազեցվել նաև ընկերության առաջնային ոչ երաշխավորված պարքի վարկանիշը: Վերականգնման վարկանիշը պահպանվել է 3 մակարդակի վրա:
Նշենք, որ ճգնաժամի պատճառով Nokia-ի բաժնետոմսերը վերջին 16 տարում հասել էին նվազագույնի:
