Ավտոմեքենաների ավստրալական ներմուծողը հետ է ուղարկում չինական 23 հազար մեքենա այն բանից հետո, երբ նրանց շարժիչներում և արտանետումային խողովակներում հայտնաբերվել է անկիզաքար (ասբեստ): Այս մասին հայտնում է BBC-ն:
Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ասվտրալական հանձնաժողովը հայտարարել է, որ մաքսատան աշխատակիցները մեքենաների պահետսամասերում առաջին անգամ հայտնաբերել են վտանգավոր նյութեր, որի հետևանքով սկսվել է լայնամասշտաբ հետաքննություն:
Ավտոմեքենաները պատրաստվել են չինական խոշորագույն երկու ավտոարտադրողների կողմից` Great Wall և Chery: Որոշ տվյալների համաձայն`անկիզաքարն առաջազնում է քաղցկեղ: Ավստրալիայում նրա ներմուծումն արգելված է 2004 թվականից:
