Մեծ Բրիտանիան Եվրոպական կենտրոնական բանկից պահանջել է լիազորությունների մի մասը փոխանցել ազգային կարգավորիչներին` իր մոտ թողնելով միայն ռազմակավարական գործառույթները: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, կոմերցիոն բանկերի օրական հսկողությունը, ըստ բրիտանացիների, պետք է մնա տեղական Կենտրոնական բանկերի ձեռքում:
Հունիսին Եվրամիության ղեկավարները որոշում կայացրեցին ստեղծել եվրոգոտու բանկային բոլոր համակարգերի համար միասնական հսկիչ մարմին, ինչպես նաև ընդլայնել Եվրոպական կենտրոնական բանկի լիազորությունները` եվրոպական կոմերցիոն բանկերին ուղղակի աջակցություն ցույց տալու և բանկային հաշվեկշիռների ու պետությունների ֆինանսական դրությունների միջև կապը վերացնելու համար, քանի որ այն պարտքային ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն է:
Բանկային հսկողության մայրցամաքային համակարգը իր աշխատանքները սկսելու է 2013 թվականից:
