Գործարարն ահազանգում է հնարավոր դժբախտության մասին

    • Բիզնես - Երկուշաբթի, 13 Օգոստոսի 2012, 12:23

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Աշխարհի ոչ մի երկրից հնարավոր չէ օրինական ճանապարհով Հայաստան ներմուծել հրավառության տեխնիկա»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց «Տրանս Լոջիստիկ Քոքըսիս» ՍՊԸ տնօրեն Եղիշե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ինքնաթիռները նման ապրանք տեղափոխելու թույլտվություն չունեն: Անթույլատրելի է, քանի որ դրանք դյուրավառ և բարձր կարգի պայթունավտանգ ապրանքներ են, որոնք կարող են ցնցումից կամ մի հարվածից պայթել:

Ե. Հովհաննիսյանի խոսքով՝ շատ երկրներ թույլ չեն տալիս նման ապրանքներն անցկացնել նաև իրենց նավահանգիստներով: «Քրտնաջան աշխատանք եմ տարել, ամենահնարավոր և անհնար տարբերակներով փորձել եմ հասկանալ՝ ինչպես կարելի է օրինական ձևով հրավառության տեխնիկա ներմուծել Հայաստան: Դիտարկել եմ բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Մոնղոլիայից Ռուսաստան, ապա Վրաստան ու այնտեղից էլ՝ Հայաստան: Ավաղ, Փոթիի նավահանգիստը փոխադրող ընկերություններին թույլ չի տալիս հրավառության տեխնիկա փոխադրել, Բաթումի նավահանգիստը նույնպես հրաժարվում է: Օրինական ճանապարհով Հայաստան հրավառության տեխնիկա բերելն անհնար է: Բայց Հայաստանում այն ինչ-որ ձևով հայտնվում է»,-նշեց Եղիշե Հովհաննիսյանը:

Այդ դեպքում որտեղի՞ց այսքան հրավառություն Հայաստանում, «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան Ե. Հովհաննիսյանը նշեց. «Ապրանքը մեր շուկա է մտնում այլ անվան տակ, խաբեությամբ: Մինչ օրս համենայնդեպս այդ խաբեությունը գործել է ու աննկատ: Եթե հանկարծ այս տեղեկատվությունը տարածվի, որոշ մարդիկ վատ պատմությունների մեջ կընկնեն, քանի որ դա մաքսանենգություն է: Այլ ապրանքի անվանման տակ չի կարելի ներկրում անել, դա խիստ խախտում է»,- նշեց Ե. Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ բացի նրանից, որ Փոթիի և Բաթումի նավահանգիստները փոխադրող ընկերություններին թույլ չեն տալիս հրավառության տեխնիկա փոխադրել, նավային գծերը ևս նման թույլտվություն չունեն: Թուրքիան ևս թույլ չի տալիս Բոսֆորի նեղուցով նման տեսակի բեռ տեղափոխել: «Ինչպե՞ս կարող է մի ապրանք, որը ոչ մի օրինական ճանապարհով չի կարող ներկրվել Հայաստան, հայտնվել: Առաջարկում եմ հասկանալ: Այստեղ խոսում է փաստը՝ անօրեն բան է արվում: Էլ չեմ խոսում հետևանքի մասին. եթե հանկարծ մի օր դժբախտություն լինի՝ ի՞նչ է լինելու»,- եզրափակեց Ե. Հովհաննիսյանը:

«Փաստինֆո» գործակալության թղթակցին  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ 2012 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում 8 կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 1 միլիոն 216 հատ հրավառելիք, այդ թվում` բենգալյան կրակներ, խմորեղենի հրավառելիք և այլն:

  1. ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկ է ճանաչվել Ամերիաբանկը
    Ամերիաբանկը ճանաչվել է 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից:
    12:21 18/05/2013
  2. Հոնգ Կոնգում փողոց են դուրս եկել առաջին էլեկտրատաքսիները
    Հոնգ Կոնգում մայիսի 18-ին առաջին անգամ փողոց են դուրս եկել էլեկտրաշարժիչով աշխատող տաքսիները, որի նպատակն է նվազեցնել օդ արտանետվող վնասակար գազերի ծավալը:
    11:46 18/05/2013
  3. Կոկա կոլային չի բավարարում Սամվել Ալեքսանյանի արտադրած շաքարավազի որակը
    Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն իր արտադրանքի համար ինքն է շաքարավազ ներկրում Հայաստան
    13:12 17/05/2013
  4. Աճուրդի է դրվել Ջոն Լենոնի կապույտ Ֆերարին
    Անգլիայում աճուրդի կհանվի Ջոն Լենոնին պատկանած կապույտ Ferrari-ն:
    12:32 17/05/2013
  5. ԱՄՆ դեսպանը օրինակ բերեց շաքարավազի շուկան
    «Մենք աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ, սակայն հարկերի ու մաքսերի ոլորտում անելիքներ դեռևս շատ կան»:
    11:37 17/05/2013
  6. Բիլ Գեյթսը 6 տարի անց կրկին ամենահարուստն է
    Բիլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է, գրում է Bloomberg-ը:
    10:11 17/05/2013
  7. Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
    Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին
    10:10 17/05/2013
  8. Ռուսական գազի վաճառքի հետաքրքիր տվյալներ
    2013 թվականին Եվրոպա գազի մատակարարման միջին գինը 1000 խ/մ դիմաց կազմելու է 366 դոլար:
    18:08 16/05/2013
  9. Յունիբանկը եւ “Բեներիկը” ընդլայնում են համագործակցությունը
    Համատեղ վարկային քարտով արդեն կարելի է գնումներ կատարել ցանցի բոլոր խանութներում
    15:57 16/05/2013
  10. Հայաստանն արտարժույթով պարտատոմսեր կթողարկի միջազգային շուկայում
    Ըստ վարչապետի՝ եթե գործընթացը հաջող իրականացվի, Հայաստանի կառավարությունը մտադիր է մարել Ռուսաստանից ստացված վարկը:
    12:06 16/05/2013