«Սեւ բյուջեի» գինը

    • Բիզնես - Երկուշաբթի, 13 Օգոստոսի 2012, 11:32

Եթե Հայաստանի տնտեսությունը ռեալ հարկվեր, ապա մեր երկրի բյուջեի չափն այսօր կրկնակի ավելի կլիներ` մոտ 5 մլրդ դոլար: Այս կարծիքին է տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:

«Իրականում այդ գումարները հավաքվում են, այդ օլիգարխներին թույլատրվում է, որ այդ գումարներից իրենք էլ օգտվեն: Իրենք գումարների մի մասը վճարում են ոչ թե պետական ու օրինական բյուջե, այլ ոչ օրինական գործող «սև» բյուջե, որն ընդհանուր բյուջե է: Բայց կարծում եմ` իրենք էլ շահագրգիռ կլինեին, որ վճարեին միայն օրինական հարկեր: Բայց հիմա մի հատ բյուջե են վճարում, հետո ունեն «սև» հաշվապահություն, գումարները վճարում են իրենց ընդհանուր «սև» բյուջե և իրենց մնացածը բավարարում է, որպեսզի քաղաքական կամ տնտեսական դիրք ունենան և օգտվեն ինչ-որ առավելություններից»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանն` ընդգծելով, որ միայն համակարգային փոփոխության արդյունքում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի բյուջեի կրկնակի ավելացումը:

Հայաստանի խոշոր հարկատուների այս տարվա առաջին կիսամյակի ցուցակն ուսումնասիրելով` տնտեսագետը մի եզրահանգման է եկել` ստվերային տնտեսության դեմ պայքար չի տարվել, իսկ կառավարության խոստումներն իրականություն չեն դարձել: Թեև հանրապետության 1000 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12.6 տոկոսով, սակայն Վահագն Խաչատրյանը նկատում է, որ աճել են հիմնականում անուղղակի հարկերը, որոնք բնակչության գրպանից են վճարվում:

«Հարկերի աճ է ապահովել «ՀայՌուսգազարդ»-ը: Պետք է տեսնել, թե ինչի հաշվին է այդ աճը: Գազի սպառման ծավալների աճ չկա, ուրեմն նշանակում է, որ գների աճի հաշվին պետք է տեղի ունեցած լինի դա, ինչի մասին մինչև հիմա մենք խոսում ենք, իսկ կառավարության ներկայացուցիչները չեն հաստատում: Հայաստան 1000 խմ գազը ներկրվում է ոչ թե 180 դոլարով, այլ ավելի թանկ, որովհետև ավելացված արժեքի հարկի աճ էլ է ցույց տալիս: Բարձրացումը թաքցնում են հասարակությունից, բայց հարկայինից չեն կարող թաքցնել, որովհետև պետեկամուտների կոմիտեի կայքում առկա թվերը, որ բաժանում ես, հստակ ստացվում է 211 կամ 215 դոլար: Դրա հաշվին տեղի ունեցած կլինի հարկերի ավելացումը, և նաև նման բացատրություն կար, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ կապված ինչ-որ խոշոր ներկրում է եղել, որի հաշվին ավելացել է ավելացված արժեքի հարկը»,- ընդգծեց նա:

Տնտեսագետի խոսքով, անուղղակի հարկերի աճը ցույց է տալիս, որ դարձյալ բնակչության հաշվին է հավաքագրման աճ ապահովվել, դա խոշոր տնտեսվարողների աշխատանքի արդյունքը չէ: Փոխարենը տնտեսվարողները թաքցնում են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ): Ուղղակի հարկերի ընդհանուր աճ այս տարի արձանագրվել է, սակայն այդ աճին, օրինակ, շահութահարկի մասով հիմնականում նպաստել են ոչ թե խոշոր, այլ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Վահագն Խաչատրյանի խոսքով` արդեն հայտնի է նախորդ տարեվերջին պետեկամուտների կոմիտեի ղեկավարության հնչեցրած այն հարցի պատասխանը, թե ո՞ւմ հաշվին պետք է հարկերի 101 մլրդ դրամի ավելացում ապահովվի:

«Հարկերի հավաքագրման ծավալն ավելացավ ոչ թե խոշորի, այլ փոքր և միջին բիզնեսի հաշվին: Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ստվերին չեն կպել: Իսկ ստվերին չեն կպնի, որովհետև քաղաքական այդպիսի պատվեր չկա, և կշարունակվի այն, ինչ որ եղել է»,- արձանագրում է տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը հիշում է, որ նախորդ տարեվերջին քննարկումների ժամանակ այդպես էլ հստակ բացատրություն չտրվեց, թե ինչի հաշվին է այս տարի պետեկամուտների կոմիտեն 101 մլրդ դրամով ավելացնում հարկերի ծավալը:

«Միայն ասվեց, որ այդ 101 մլրդ-ը պետք է ստացվի տնտեսության աճի, գնաճի և ինչ-որ առումով ստվերի կրճատման հաշվին: Բայց մոտ 80 տոկոսը պետք է լիներ տնտեսության աճի և գնաճի հաշվին: Հիմա, եթե ուշադիր հետևենք, թե ինչ է տեղի ունենում տնտեսությունում, կտեսնենք, որ փորձում են ցույց տալ ավելի բարձր տեմպերով տնտեսական աճ և ավելի ցածր գնաճ, քան նախատեսված էր: Ֆինանսների նախարարության բյուջեի կատարողականի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալով` հասկանում ես, որ հարկերի ավելացումը եղել է 20 մլրդ-ով կամ մի քիչ ավելի շատ: Այսինքն` նախատեսված ավելացման 80 տոկոսը պետք է հավաքվի առաջիկա վեց ամիսների ընթացքում: Թե ինչպես, պարզ չէ: Միգուցե դա իրականում տեղի կունենա գնաճի կամ տնտեսության աճի հաշվին, պարզ չէ: Գնաճի հավանականությունը մեծ է, որովհետև միջազգային շուկայում հիմա գների կտրուկ աճ է նկատվում, հիմնականում սննդամթերքի գներն աճում են»,- ասաց նա:

Վահագն Խաչատրյանի խոսքով, այսօր անհնար է, որ օլիգարխիան, որը հանդիսանում է այս քաղաքական համակարգի հենարանը, հավասար դաշտում գտնվի փոքր ու միջին բիզնեսի հետ: Ըստ նրա` անցած ընտրություններն էլ ցույց տվեցին, որ օլիգարխիան պարտավորված է իր տնտեսությունը ծառայեցնել այս քաղաքական համակարգին և դրա դիմաց հարկ չվճարել: Դա է փաստում օլիգարխիայի զարգացումը:

«Այլապես մեզ մոտ կարող էր լինել միջին բավական ապահովված խավ, բայց խոշոր օլիգարխներ չէին կարող լինել, որովհետև մեր տնտեսության չափը թույլ չի տալիս: Հարկման սկզբունքը որոշում է ոչ թե տնտեսության մեջ գործարարների ունեցած ներդրումը, այլ Սերժ Սարգսյանը կամ իր հանձնարարությամբ Տիգրան Սարգսյանը, կամ մեկ այլ օլիգարխ»,- ասաց տնտեսագետը:

  1. Վարչապետն ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» անդամներին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին
    17:43 19/06/2013
  2. Դոլարն արժեզրկել են եւ գնել մեծ քանակությամբ
    Հունիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
    17:16 19/06/2013
  3. Էներգետիկայի նախարարը Գազպրոմի հետ նոր գործարքի մասին
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր չհերքեց, որ նախատեսվում է ռուսական Գազպրոմ ընկերության մասնաբաժինը ՀայՌուսագազարդում հասցնել 100 տոկոսի
    16:22 19/06/2013
  4. Կանդիսնկու «Էսքիզ եւ իմպրովիզացիա 3» կտավը վաճառվել է 13.5 միլիոն ֆունտով
    Կտավի համար վճարվել է 13.5 միլիոն ֆունտ: Կանդինսկին այն նկարել է 1909 թվականին: Կտավում պատկերված է սուրբ Գեորգին:
    15:44 19/06/2013
  5. Վարչապետն այցելել է Մարց գյուղ
    Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում:
    12:08 19/06/2013
  6. Յունիբանկի միջոցով ապառիկ գնումներ կատարելու դեպքում “Զիգզագ” խանութը կվճարի վարկի 2 ամսվա գումարը
    Յունիբանկը շարունակում է առևտրային խոշոր ցանցերի հետ համատեղ ակցիաների իրականացումը:
    10:42 19/06/2013
  7. G8-ը հռչակագիր է ընդունել հարկերի արդար գանձման վերաբերյալ
    Մեծ ութնյակի երկրների առաջնորդները հռչակագիր են ընդունել առեւտրի թափանցիկության եւ բացության, հարկերի արդար գանձման վերաբերյալ:
    10:38 19/06/2013
  8. Հայկական կոնյակին նվիրված նոր նամականիշ
    Այսօր մարվել եւ շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ:
    17:21 18/06/2013
  9. Երեք ավիաընկերություն կսկսի թռիչքներ իրականացնել
    Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ավիաընկերությունների ազատականացման արդյունքում երեք ընկերություններ կսկսեն ուղևորափոխադրումներ իրականացնել:
    13:28 18/06/2013
  10. Orange-ի հետ միայն լավ անակնկալներ. մի շարք երկրներում Orange-ն առաջարկում է 65 դրամ/րոպե սակագին ռոմինգում մուտքային զանգերի համար
    Հունիսի 15-ից սկսած և մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Թուրքիայում օգտվել ռոմինգի մուտքային զանգերի բացառիկ 65 դրամ/րոպե սակագնից:
    13:28 17/06/2013