Վարչապետը շինարարների եւ շինարարության մասին

    • Բիզնես - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 15:27

Վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 10-ին ներկա է գտնվել Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը:

Մասնագիտական տոնի առթիվ շինարարներին ուղղված շնորհավորանքի իր խոսքում վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասնագիտական տոնը հնարավորություն է ընձեռում մեզ գնահատական տալու շինարարին, ինչպես նաև արձանագրելու այն նվաճումները և առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ հարգանքով է վերաբերվել հենց շինարարին, և շինարարի մասնագիտությունը մշտապես մեր պատմության մեջ արժեվորվել է: Դրա վառ վկայությունն են այն կոթողները, որոնք մենք ժառանգություն ենք ստացել և այն նոր ճարտարապետական շինությունները և լուծումները, որ առաջարկում են այսօր մեր ճարտարապետները և այն հարուստ ժառանգությունը, որ հենց այսօր է կերտվում ապագա սերունդների համար:

Համոզված եմ, որ մենք այս ոլորտում ունենք շատ նշանակալի ձեռքբերումներ, ունենք մեծ ներուժ, և այսօր ես ուզում եմ ցանկանալ մեր բոլոր շինարարներին ստեղծագործ աշխատանք, բարօրություն, այնպիսի աշխատանք, որի արդյունքները մենք բոլորս գնահատելու ենք և որոնք մնալու են որպես ժառանգություն մեր ապագա սերունդների համար»:

Շինարարի տոնի կապակցությամբ, ինչպես նաև երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության և քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը և Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կո­մունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը և ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով:

  1. 25 միլիոն դոլլարի վարկ Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար
    Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 25 միլիոն դոլլարի վարկ է հատկացնում Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար:
    18:08 24/05/2013
  2. Յունիբանկը 34.6 %-ով ավելացրել է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը
    2013 թ. առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը:
    16:21 24/05/2013
  3. Իտալիան, Խորվաթիան, Թուրքիան և Վրաստանը` ռոմինգի Orange Գոտում
    250 դրամ սակագին բոլոր ծառայությունների համար
    14:45 24/05/2013
  4. Մայիսի 23-ին կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    16:51 23/05/2013
  5. Գազի մութ պատմությունը շարունակվում է
    Հարցը, թե ինչի հաշվին է կառավարությունը սուբիսդավորելու 30 տոկոսը սահմանի վրա, ինչի հաշվին է Ռուսաստանը համաձայնելու չկիրառել արտահանման 30 տոկոս հավելավճարը գազի վրա, շարունակում է մնալ բաց:
    14:13 23/05/2013
  6. Samsung-ը 1 ամսում 10 միլիոն սմարթֆոն է վաճառել
    Samsung-ը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում վաճառել է 10 միլիոն Galaxy S4 սմարթֆոն:
    12:05 23/05/2013
  7. Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ
    Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը
    15:48 22/05/2013
  8. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  9. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  10. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013