Ինչպես տեղեկացրել էինք հանրությանը 14.07.12թ. հրապարակմամբ, պաշտոնական գրությամբ կրկնակի անգամ դիմել էինք ՊԵԿ` խնդրելով պարզաբանել հարկային հաշիվների թղթային ձևերի ձեռք բերման հետ կապված մի շարք հարցեր, որոնք մասնավորապես առնչվում էին դրանց գնագոյացմանը: Բանն այն է, որ ՊԵԿ կողմից որևէ հստակ պատասխան չէր տրվել մեր առաջին գրությանը, ինչի հետ կապված ստիպված էինք ևս մեկ անգամ դիմել ակնկալելով, որ գոնե այս անգամ ՊԵԿ-ը լիարժեքորեն կկատարի պետական մարմնի իր գործառույթները և կտրամադրի պահանջվող տեղեկատվությունն ու կոնկրետ պատասխաններ բարձրացված հարցերին:
Եվ ահա ս.թ. հուլիսի 26-ին ստացվեց ՊԵԿ հերթական գրությունը, որը ևս մեղմ ասած լիարժեք չէ և չի պատասխանում մեր կողմից բարցրացված հարցերի գերակշիռ մասին, ինչպես նաև չի տրամադրվում պահանջվող տեղեկատվություններից ոչ մեկը:
Ակնհայտ է դառնում, որ ՊԵԿ-ը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու Տեղեկատվության ազատության մասին ՀՀ Օրենքը:
Մասնավորապես Խնդրել էինք տրամադրել հարկային հաշիվների տրամադրման արժեքի հաշվարկման ինքնարժեքի հաշվարկը կամ նախահաշիվը, ինչին ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանն ընդամենը պատասխանում է, որ այն սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Կառավարության հաստատմանը: Միաժամանակ տեղեկացնում է, որ այն տեղեկատվությունը (այդ թվում` ՀՀ Կառավարության կողմից քննարկվող և ընդունվող որոշումներին, պետական մարմիննների կողմից կատարվող գնումներին վերաբերվող), որը օրենքով պետք է հասանելի լինի հանրությանը` հարապարակվում է ՀՀ Կառավարության և պետական կառավարման այլ մարմնի պաշտոնական կայքում, իսկ սահմանված դեպքում նաև ԶԼՄ այլ միջոցներով: Տվյալ դեպքում ՊԵԿ ներկայացուցիչ պարոն Ալավերդյանն ամենեվին հաշվի չի առնում, որ մենք խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն (նախահաշիվ), որը ՊԵԿ-ը համաձայն ՀՀ Կառավարության 11 նոյեմբերի 2010 թվականի N 1504-Ն որոշման 2-րդ կետի հարկային հաշիվների ձեռք բերման գնի սահմանման նպատակով յուրաքանչյուր օրացույցային տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ պետք է ՀՀ կառավարությանը ներկայացնի: Այսպիսով ակնհայտ է , որ մեր կողմից պահանջվող տեղեկատվությունն առկա է կամ առնվազն պետք է առկա լինի ՊԵԿ-ում: Բացի այս ՊԵԿ-ը վկայակոչելով օրենքով սահմանված տեղեկատվության համապատասխան կայքերում հրապարակման հնարավորությանը փաստորեն անտեսում է այն հանգամանքը, որ բացի հրապարակման ենթակա պարտադիր տեղեկատվությունից, այլ տիպի տեղեկատվությունը, որն օրենքով սահմանված գաղտնիության չափանիշներին չի համապատասխանում պարտադիր է տրամադրել ցանկացած հարցման դեպքում համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ Օրենքի: Իսկ մենք կարծես թէ որևէ գաղտնի տեղեկատվություն չենք պահանջում: Այս կապակցությամբ ակնկալում ենք, որ հերթական հարցման պատասխանում ՊԵԿ-ն այնուամենայնիվ կամ կտրամադրի պահանջվող տեղեկատվությունը, կամ կտեղեկացնի թէ որտեղ է այն հրապարակված (եթե այն հրապարակված է` կոնկրետ հղում անելով կայքի տվյալ բաժնին), կամ կտեղեկացնի որ պահանջվող տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ տրամադրման:
ՊԵԿ կողմից չի տրամադրվել նաև մեր հարցման երկրորդ կետով պահանջված տեղեկատվությունը 2011թ և 20120թ. Առաջին 6 ամիսներին փաստացի տպագրված հարկային հաշիվների քանակի վերաբերյալ, այլ ընդամենը բերվում է որոշակի վիճակագրություն այն մասին թէ 2011 ին ՀՀ ում ընդամենը դուրս գրված հաշիվների քանի տոկոսն է եղել էլէկտրոնային և քանիսը թղթային տեսքով: Այս դեպքում ևս Ակնհայտ է, որ ՊԵԿը տիրապետում է նշված տեղեկատվությունը սակայն ինչ ինչ պատճառներով չի ցանկանում այն տրամադրել: Ակնհայտ է, որ Պեկ գրության մեջ նշված տոկոսները և ընդհանրապես ցանկացած տոկոս հաշվարկվում է կոնկրետ թվերի հիման վրա: Այս դեխպքում առավել քան անհասկանալիէ ինչու ՊԵԿ-ը չի տրամադրում այն թվերը, որոնց հիման վրա հաշվարկել է իր իսկ գրության մեջ նշված տոկոսային ցուցանիշները: Ավելին ՀՀ Կառավարության 09.12.10թ. N 1630-Ն որոշման 3-րդ կետով թույլատրվում է ՊԵԿ-ին ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ստորաբաժանումում բացել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար» անվանմամբ արտաբյուջետային միջոցների հաշիվ, իսկ նույն որոշման 4-րդ կետով սահմանում է, որ բացված հաշվի մուտքն ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման դիմաց վճարներն են, իսկ ելքը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կողմից` հարկային հաշիվների ձևերի տպագրության համար ծախսեր (հարկային ահշիվների տպագրության համար նյութական ծախսեր, աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարներ) կատարելու նպատակով: Այսպիսով ակնհայտ է դառնում, որ այս տեղեկատվությանը ՊԵԿ-ը ևս միանգամայն լիարժեք և ստույգ տիրապետում է, քանի որ ամենապարզ դեպքում կարելի է բաժանել նշված հաշվի մուտքերի գումարը հարկայաին հաշվի մեկ թերթի գնին և ստանալ թէ ընդամենը քանի թերթ հարկային հաշիվ է պատվիրվել հարկատուների կողմից ցանկացած ժամանակահատվածի համար:
Հարցման արդեն երրորդ կետին ևս ՊԵԿ-ը չի պատասխանել` փաստորեն չցանկանալով տրամադրել տեղեկատվություն թէ կոնկրետ ինչ գներով, ինչ հիմունքներով (մրցույթային թէ ոչ) և ինչ կազմակերպություններից է կատարվում հաշիվների տպագրման համար անհրաժեշտ թղթի ձեռքբերումն, այն դեպքում երբ այս տեղեկատվությանը ևս ՊԵԿԸ լիարժեք տիրապետում է կամ պետք է տիրապետի: Չէ որ համաձայն ՀՀ կառավարության վերևում նշված որոշման բացված հաշվի ելքը կատարվում է ՊԵԿ աշխատակազմի կողմից` հարկային հաշիվների ձևերի տպագրության համար ծախսեր (հարկային հշիվների տպագրության համար նյութական ծախսեր, աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարներ) կատարելու նպատակով:
Պեկը փաստորեն պատասխանում է միայն մեր վերջին հարցին, որը վերաբերվում էր նախկինում տրամադրվող սովորական (չպաշտպանված) հաշիվների կողծման դեպքերի արձանագրմանը` հայտնելով, որ հարկային հաշիվների տպագրությունն անհրաժեշտ էր իրականացնել կեղծումից պաշտպանված ձևաթղթերի վրա առաջին հերթին հնարավոր կեղծումները կանխարգելելու և հարկային հաշիվները որպես գործնականում խիստ հաշվառման փաստաթուղթ դարձնելու նկատառումներով: Պատասխանից ակնհայտ է, որ կեղծման դեպքեր դեռ չեն հայտնաբերվել և միգուցե նաև չհայտնաբերվեին: Կարելի է մտածել, որ նախապես երբ ներդրվում էր հարկային հաշիվների դուրս գրման ներկայիս համակարգը այն չէր հետապնդում դրանք խիստ հաշվառման փաստաթուղթ դարձնելու նպատակը, և համապատասխան մարմնում չէին կարող ենթադրել, որ պարզապես տպագրված փաստաթուղթը հնարավոր է կեղծել: Եթե նպատակը հայտնի էր դեռ այս համակարգի ներդրման առաջին իսկ օրվանից, ապա ինչու հենց սկզբից դրանք չտպագրվեցին պաշտպանված թղթի վրա և դրանց գինը չսահմանվեց 25 դրամ հենց սկզբից: ի վերջո այս պատճառաբանումը ևս չի դիմանում փորձությանը, քանի որ ցանկացած հարկային հաշվի տպագրման կամ էլեկտրոնային եղանակով ստեղծման դեպքում տրվում է բացառիկ ծածկագիր` սերիա համար, որով և կարելի է հեշտությամբ ստուգել ցանկացսծ հաշվի իսկությունը, վերջապես մեկ հաշիվը կարող է ունենալ միայն մեկ բացառիկ սերիա համար, դուրս գրվել միայն մեկ հարկատուի կողմից միայն մեկ ստացողի անունով, մնացյալ բոլոր օրինակները կարելի է համարել կեղծված: Ուստի առավել քան անհասկանալի է դառնում ինչի համար է ՊԵԿ կողմից բարձրացվել հարկային հաշվի ձևաթղթի գինը ինչպես ՊԵԿ-ն է նշում դրանց պաշտպանվածության ավելացման համար, ինչու լրացուցիչ ծախսեր դնել հարկատուի ուսերին այն դեպքում որ առանց այդ էլ բավական ծանր է հատկապես մանր և միջին բիզնեսի վիճակը ՀՀ-ում:
Հաշվի առնելով վերը գրվածը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով մեզ տրված իրավունքներով, առաջնորդվելով մեր կանոնաֆրությամբ հաստատված նպատակներով, ներկայիս ծանր սոցիալ տնտեսական պայմաններում անընդունելի համարելով ցանկացած լրացուցիչ վարչական ծախսերի ավելացումը հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար, կարևորելով պետական կառավարման այնպիսի կարևորագույն մարմնի ինչպիսին ՊԵԿ-ն է թափանցիկ աշխատանքը, նպատակ հետապնդեպլով բարձրացնել ՊԵԿ և ընդհանրապես պետական կառավարման այլ մարմինների նկատմամբ ՓՄՁ սուբյեկտների վստահության մակարդակը`կոչ ենք անում ՊԵԿ-ին.
· Գործել ավելի թափանցիկ և չխախտել ՀՀ քաղաքացիների և այլ ռեզիդենտ սուբյեկտների տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Միաժամանակ պահանջում ենք (ինչի վերաբերյալ պաշտոնական հարցումը հերթական արդեն երրորդ անգամ ուղարկվել է պեկ ՊԵԿ).
· տրամադրել մեր նախորդ 14.07.2012թ. N 008/12 գրության 1-3կետերով պահանջված տեղեկատվությունը:
· տրամադրել նաև տեղեկատվություն ՀՀ Կառավարության 09.12.10թ. N 1630-Ն որոշման համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ «Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար» անվանմամբ արտաբյուջետային միջոցների հաշվին կատարված մութքերի ընդհանուր գումարը 2011թ. և 2012թ 1-ին կիսամյակի համար առանձին թվերով, ինչպես նաև նույն հաշվի ելքերն ըստ ուղությունների նույն ժամանակահատվածի համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս անգամ ևս նշված հարցերի պատասխանը և պահանջված տեղեկատվություն ը չստանալու դեպքում հարկադրված ենք լինելու փաստել, որ ՊԵԿ կողմից հայտարարված բարեփողումներ, թափանցիկ աշխատանքի և սպասարկման որակի բարձրացման հայտարարված քաղաքականությունն ըստ էության վերաբերվում է ՊԵԿ աշխատանքի միայն արտաքին ձևական կողմին, ուստի հարկադրված ենք լինելու դիմել ՀՀ Օրենսդրությամբ սահմանված, մեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը ՊԵԿ-ին դատական կարգով հարկադրելու միջոցների:
«Քաղաքացի - Հարկատու – Բիզնես Իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ
