Գործարարության «այբբենարան» կանանց համար

    • Բիզնես - Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2012, 19:27

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ինչպես արդեն հաղորդել ենք ս/թ օգոստոսի 1-ին Հայաստանի գործատուների միությունը և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն կազմակերպել էին կանանց ձեռներեցության հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան` փոքր ու միջին բիզնեսի կին ներկայացուցիչների մասնակցությամբ: Եռօրյա այդ միջոցառումներից հետո նույն ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկեց նոր տեսական պարապմունքների 5-օրյա շարք` հասցեագրված գործարարության մեջ առաջին քայլերը կատարող կանանց:

Միջոցառման մասնակիցներին կներկայացվի բիզնես վարելու այբուբենը և առաջնային նշանակության այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են սկսած գործը հաջողությամբ զարգացնելու համար:

Ինչպե՞ս հետազոտել շուկան, ի՞նչ գործոններ են անդրադառնում սպառողի վարքագծի վրա, փոքր ու միջին ձեռնարկությունները և հարկային օրենսդրությունը, աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագիրը, բիզնես պլանի կառուցվածքը, նշանակությունը և համանման այլ փաստաթղթեր կազմելու մեթոդաբանության թեմաներով հանդես կգան ՀԳՀՄ-ի և գործընկեր կազմակերպությունների փորձագետները, հաջողություններ արձանագրած ձեռներեցներ, իրավաբաններ և օրենսդրության մասնագետներ:

«Կանանց ձեռնարկատիրության զարգացման ճյուղային միության նախագահ» Քնարիկ Մալխասյանն այսօր հրապարակեց իրենց կողմից անցկացված մի հետազոտության արդյունքներ: Երբ հարց է ուղղվել գործատուներին, թե մարդու ո՞ր հատկանիշներն են առաջնային հաջող ձեռնարկատեր լինելու համար, հարցման ընդարձակ սանդղակում առաջին չորս տեղերը հերթականությամբ զբաղեցրել են հետևյալ պատասխանները` 1.գիտելիքները, 2.ձեռներեցությունը, 3.հմտությունը, 4.անհատական հատկանիշները:

Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին տեղեկացրեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, միջոցառումների շարքը կշարունակվի գրեթե մինչև օգոստոսի վերջը: Այդ ընթացքում ևս մի խումբ սկսնակ գործարար կանանց հետ կիրականցվի պարապմունքների համանման շարք, որից հետո բոլոր 3 միջոցառումների մասնակիցները համատեղ կհավաքվեն, կկիսվեն ստացած իրենց տպավորություններով, մտքեր կփոխանակեն ձեռք բերած գիտելիքների և հմտությունների վերաբերյալ, վերջապես կգնահատեն նաև կազմակերպիչների աշխատանքը:

  1. ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկ է ճանաչվել Ամերիաբանկը
    Ամերիաբանկը ճանաչվել է 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից:
    12:21 18/05/2013
  2. Հոնգ Կոնգում փողոց են դուրս եկել առաջին էլեկտրատաքսիները
    Հոնգ Կոնգում մայիսի 18-ին առաջին անգամ փողոց են դուրս եկել էլեկտրաշարժիչով աշխատող տաքսիները, որի նպատակն է նվազեցնել օդ արտանետվող վնասակար գազերի ծավալը:
    11:46 18/05/2013
  3. Կոկա կոլային չի բավարարում Սամվել Ալեքսանյանի արտադրած շաքարավազի որակը
    Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն իր արտադրանքի համար ինքն է շաքարավազ ներկրում Հայաստան
    13:12 17/05/2013
  4. Աճուրդի է դրվել Ջոն Լենոնի կապույտ Ֆերարին
    Անգլիայում աճուրդի կհանվի Ջոն Լենոնին պատկանած կապույտ Ferrari-ն:
    12:32 17/05/2013
  5. ԱՄՆ դեսպանը օրինակ բերեց շաքարավազի շուկան
    «Մենք աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ, սակայն հարկերի ու մաքսերի ոլորտում անելիքներ դեռևս շատ կան»:
    11:37 17/05/2013
  6. Բիլ Գեյթսը 6 տարի անց կրկին ամենահարուստն է
    Բիլ Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է, գրում է Bloomberg-ը:
    10:11 17/05/2013
  7. Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
    Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին
    10:10 17/05/2013
  8. Ռուսական գազի վաճառքի հետաքրքիր տվյալներ
    2013 թվականին Եվրոպա գազի մատակարարման միջին գինը 1000 խ/մ դիմաց կազմելու է 366 դոլար:
    18:08 16/05/2013
  9. Յունիբանկը եւ “Բեներիկը” ընդլայնում են համագործակցությունը
    Համատեղ վարկային քարտով արդեն կարելի է գնումներ կատարել ցանցի բոլոր խանութներում
    15:57 16/05/2013
  10. Հայաստանն արտարժույթով պարտատոմսեր կթողարկի միջազգային շուկայում
    Ըստ վարչապետի՝ եթե գործընթացը հաջող իրականացվի, Հայաստանի կառավարությունը մտադիր է մարել Ռուսաստանից ստացված վարկը:
    12:06 16/05/2013