Ճապոնական «Տոյոտա» ավտոմոբիլային կոնցեռնի շահույթը 2012թ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում աճել է 263 անգամ՝ հասնելով 3.7 մլրդ դոլարի՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 14 մլն դոլարի համեմատ: Այս մասին գրում է Prime գործակալությունը՝ հղում անելով ըներության հաշվետվությանը: Հաշվետու ժամանակահատվածում վաճառքի ծավալներն աճել են 59.9%-ով՝ կազմելով 70 մլրդ դոլար:
2012թ 1-ին կիսամյակի արդյունքներով «Տոյոտան» կրկին առաջատար է դարձել վաճառքի ծավալով՝ շրջանցելով իր գլխավոր մրցակիցներ «Ջեներալ Մոթորսին» եւ «Ֆոլքսվագենին»: Փորձագետներն աճը պայմանավորում են պահանջարկի մեծացման հետ թե՛ ասիական, թե՛ ամերիկյան շուկայում:
