Ինեկոբանկ-ՎԶԵԲ. նոր համաձայնագիր

    • Բիզնես - Չորեքշաբթի, 01 Օգոստոսի 2012, 17:26

Ինեկոբանկը տեղեկացնում է, որ 8 մլն դոլար արժողության վարկային պայմանագիր է կնքելՎերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ:

“Շարունակելով իր երկարամյա համագործակցությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, Ինեկոբանկը կնքեց իր հերթական` 8մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիրը, որն ուղղված կլինի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Հատկանշական է, որ նոր վարկը ՀՀ դրամով է, ինչը բանկին հնարավորություն է տալիս տրամադրել ՀՀ դրամով վարկեր` չկրելով փոխարժեքի ռիսկ: Այս վարկային պայմանագիրը թվով 8-րդն է ՎԶԵԲ-ի հետ և հանդիսանում է հարատև համագործակցության արդյունք և հետագա համագործակցության առհավատչյա”, ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:

“Նոր վարկը հնարավորություն է ընձեռում ընդլայնել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ՀՀ դրամով տրամադրվող վարկերի ծավալները և նպաստել հանրապետությունում տնտեսության մասնավոր հատվածի կայուն զարգացմանը”, նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Ինեկոբանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման և առևտրի խթանման երաշխիքային ծրագրերի շրջանակներում: Հայաստանում 2007թ.-ին իր բարձր արդյունավետության շնորհիվ Ինեկոբանկը ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ բանկը:

  1. Վարչապետն ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» անդամներին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին
    17:43 19/06/2013
  2. Դոլարն արժեզրկել են եւ գնել մեծ քանակությամբ
    Հունիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
    17:16 19/06/2013
  3. Էներգետիկայի նախարարը Գազպրոմի հետ նոր գործարքի մասին
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր չհերքեց, որ նախատեսվում է ռուսական Գազպրոմ ընկերության մասնաբաժինը ՀայՌուսագազարդում հասցնել 100 տոկոսի
    16:22 19/06/2013
  4. Կանդիսնկու «Էսքիզ եւ իմպրովիզացիա 3» կտավը վաճառվել է 13.5 միլիոն ֆունտով
    Կտավի համար վճարվել է 13.5 միլիոն ֆունտ: Կանդինսկին այն նկարել է 1909 թվականին: Կտավում պատկերված է սուրբ Գեորգին:
    15:44 19/06/2013
  5. Վարչապետն այցելել է Մարց գյուղ
    Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում:
    12:08 19/06/2013
  6. Յունիբանկի միջոցով ապառիկ գնումներ կատարելու դեպքում “Զիգզագ” խանութը կվճարի վարկի 2 ամսվա գումարը
    Յունիբանկը շարունակում է առևտրային խոշոր ցանցերի հետ համատեղ ակցիաների իրականացումը:
    10:42 19/06/2013
  7. G8-ը հռչակագիր է ընդունել հարկերի արդար գանձման վերաբերյալ
    Մեծ ութնյակի երկրների առաջնորդները հռչակագիր են ընդունել առեւտրի թափանցիկության եւ բացության, հարկերի արդար գանձման վերաբերյալ:
    10:38 19/06/2013
  8. Հայկական կոնյակին նվիրված նոր նամականիշ
    Այսօր մարվել եւ շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ:
    17:21 18/06/2013
  9. Երեք ավիաընկերություն կսկսի թռիչքներ իրականացնել
    Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ավիաընկերությունների ազատականացման արդյունքում երեք ընկերություններ կսկսեն ուղևորափոխադրումներ իրականացնել:
    13:28 18/06/2013
  10. Orange-ի հետ միայն լավ անակնկալներ. մի շարք երկրներում Orange-ն առաջարկում է 65 դրամ/րոպե սակագին ռոմինգում մուտքային զանգերի համար
    Հունիսի 15-ից սկսած և մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Թուրքիայում օգտվել ռոմինգի մուտքային զանգերի բացառիկ 65 դրամ/րոպե սակագնից:
    13:28 17/06/2013