Լցնովի պաղպաղակի լինել-չլինելու հարցը

    • Բիզնես - Ուրբաթ, 27 Հուլիսի 2012, 15:14

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Սննդի անվտանգության ծառայության տեսուչներն ուսումնասիրություններ են կատարում պաղպաղակի շուկայում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության մամուլի պատասխանատու Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ կան բազմաթիվ դեպքեր պահպանման պայմանների անհամապատասխանության առումով: «Դեռ պետք է պարզել՝ արդյոք իրացման ցա՞նցն է պատասխանատուն, թե արտադրող ընկերությունը:  Պետք է պարզել նաև, արդյոք գրանցված խախտումները սննդի անվտանգության հե՞տ են կապված: Այժմ լաբորատոր փորձաքննության արդյունք դեռ չկա»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց Բ. Պիպոյանը: Ըստ նրա՝ իրացման ցանցում հետևյալ պատկերն է՝ կա պաղպաղակ, որի վրա մակնշված է անարատ կաթ, կա պաղպաղակ, որի վրա գրված է փոշի կաթ: «Երկուսն էլ նույն գնով սպառվում են շուկայում: Այն գնելուց առաջ սպառողը պետք է կարդա՝ ինչ է գնում»,- նշեց Բ. Պիպոյանը:

Ըստ նրա՝ պատկերն ավելի վատ է «լցնովի պաղպաղակի» շուկայում: «Լցնովի պաղպաղակի» հումքի գերակշռող մասը տնային պայմաններում է արտադրված: Չգիտենք անգամ հումքը որտեղից է ձեռք բերվել»,- նշեց Բ. Պիպոյանը:

Քանի որ անվտանգության ցուցանիշների շեղում է գրանցվում, տեսչությունը հումքն ամբողջությամբ ոչնչացնում է: Կասեցվում է արտադրության գործունեությունը: Սակայն հումքը ոչնչացնելու հաջորդ օրը մարդիկ նորից ապօրինի սկսում են լցնովի պաղպաղակ արտադրել, որի վաճառքը կրկին չի համապատասխանում սանիտարական պահանջներին. վաճառողը մի ձեռքով ծխախոտ է ծխում, մյուսով առանց անձեռոցիկի պաղպաղակ լցնում-վաճառում: Բ. Պիպոյանի խոսքով՝ լցնովի պաղպաղակի շուկայում պետք է համակարգային լուծում: Թեև սահմանվում է տուգանք (ֆիզիկական անձանց դեպքում սկսվում է 30 հազար, իրավաբանական անձանց դեպքում՝ 50 հազար դրամից), սակայն տեսչության նպատակը ոչ թե տուգանելն է, այլ խնդիրը լուծելը: 

Այդ պատճառով Բ. Պիպոյանի խոսքով՝ տեսչությունը սկսել է քննարկել «լցնովի պաղպաղակի» շուկայի լինել-չլինելու հարցը. «Քննարկում ենք՝ արդյոք խնդիրը լուծելու տարբերակը համարե՞նք պարզապես լցնովի պաղպաղակի շուկա չունենալը: Չենք ցանկանում, բայց հավանաբար ստիպված լինենք դիմել այդ քայլին»:

  1. Թվինինգ ծրագիրը կօգնի՞ Հայաստանի մաքսային համակարգին
    ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը:
    16:54 21/05/2013
  2. Մի քանի նկատառում «հայականացման» ծրագրի մասին
    Խաչատուր Սուքիասյանի առաջարկը հետաքրքրությամբ են ընդունել տարբեր գործարար եւ նաեւ քաղաքացիական շրջանակներ:
    14:58 21/05/2013
  3. Ամերիաբանկի նոր եւ հետաքրքիր առաջարկները
    Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին՝ այն համալրելով նոր եւ հետաքրքիր առաջարկներով
    14:16 21/05/2013
  4. Apple-ը խուսափել է 44 միլիարդ դոլար հարկից
    Ամերիկյան Apple կորպորացիան վերջին 4 տարվա ընթացքում բյուջե չի վճարել տասնյակ միլիարդ դոլարի հարկեր:
    11:07 21/05/2013
  5. ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
    ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր
    19:45 20/05/2013
  6. Կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    18:53 20/05/2013
  7. «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է HP և Dell ապրանքանիշերի համակարգիչներ
    «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP և Dell, իսկ մոտ ապագայում՝ նաև Asus ապրանքանիշերի համակարգիչներ:
    15:26 20/05/2013
  8. ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկ է ճանաչվել Ամերիաբանկը
    Ամերիաբանկը ճանաչվել է 2012 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից:
    12:21 18/05/2013
  9. Հոնգ Կոնգում փողոց են դուրս եկել առաջին էլեկտրատաքսիները
    Հոնգ Կոնգում մայիսի 18-ին առաջին անգամ փողոց են դուրս եկել էլեկտրաշարժիչով աշխատող տաքսիները, որի նպատակն է նվազեցնել օդ արտանետվող վնասակար գազերի ծավալը:
    11:46 18/05/2013
  10. Կոկա կոլային չի բավարարում Սամվել Ալեքսանյանի արտադրած շաքարավազի որակը
    Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն իր արտադրանքի համար ինքն է շաքարավազ ներկրում Հայաստան
    13:12 17/05/2013