Ցածր գնաճ մարդկանց կիսասոված պահելու հաշվին

    • Բիզնես - Երեքշաբթի, 24 Հուլիսի 2012, 18:07

Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.8 տոկոս: Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում: Այդ թվում՝ 13 տոկոսով աճել է արդյունաբերական արտադրանքի, 8.1 տոկոսով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի, 12.0 տոկոսով՝ ծառայությունների, 9.1 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը:

ԱՎԾ տվյալնելով՝ այս տարվա առաջին կիսամյակում միջին ամսական անվանական աշխատավարձի չափն ավելացել է 6.2 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 8.2 տոկոսով, այդ թվում՝ արտահանումը 13.5, ներմուծումը՝ 6.7 տոկոսով: Շինարարության ոլորտի անկման միտումը շարունակվում է:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը Lragir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս ցուցանիշները, նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռ չի նշանակում, որ կարող ենք խոսել շոշափելի աճի, առաջընթացի մասին:

Ըստ Մինասյանի՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության պոտենցիալը չի իրացվում ամբողջությամբ: «Ավելին, մենք մի կողմից ունենք հսկայական խնդիրներ՝ կապված աշխատատեղերի, աշխատավարձերի և այլ եկամուտների հետ, մյուս կողմից էլ մեր տնտեսությունն իր մրցունակությամբ դիրքերը զիջում է թե տարածաշրջանում, թե համաշխարհային մասշտաբով: Դա նշանակում է, որ այսպիսի տեմպերը չեն կարող գոհացուցիչ լինել»,- նշեց նա:

Ըստ Մինասյանի՝ պետք է արձանագրել, որ շինարարության ծավալը շարունակում է անկում ապրել: Իսկ դա իր բացասական հետևանքներն ունի թե աշխատատեղերի կրճատման, թե բնակարանային ապահովման, ինչու չէ՝ նաև արտադրական ենթակառուցվածքների զարգացման տենսանկյունից: Իսկ այս ամենն իր բացասական ազդեցություն է թողնում թե տնտեսության զարգացման դինամիկայի, թե բնակչության կենսամակարդակի վրա:

«Եթե տնտեսական աճի ակտիվությունը բացատրվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճով, ապա պետք է հստակ արձանագրել, որ սա այն սեզոնն է, երբ գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, նաև բարձր գներով, նպաստում է այս ցուցանիշի ձևավորմանը: Բայց եթե իրական ինդեքսով հաշվարկ անենք, կտեսնենք, որ այստեղ էլ մենք լուրջ աճ չունենք: Նույնը վերաբերում է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալին: Այս ոլորտում 13 տոկոս աճը ցույց է տալիս, որ կարծես երկնիշ աճ ունենք, բայց երբ դիտարկում ենք արդյունաբերական ոլորտի ծավալների վիճակագրությունը, մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է մետաղական հանքարդյունաբերության աճի գնալ, ինչը տնտեսական կառուցվածքի արդյունք չէ և ոչ էլ տնտեսական ճիշտ քաղաքականություն»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, բացարձակ ցածր մակարդակի վրա է գտնվում Հայաստանի ոչ մետաղական հանքարդյունաբերությունը, որը ոչ միայն երկրի բնապահպանական, այլ տնտեսական վիճակի բարելավման տեսակետից էական և կարևոր ոլորտ է: «Բայց չգիտես ինչու Հայաստանի կառավարությունը չի անդրադառնում այս խնդրին: Ցավում եմ, որ ոչ մետական հանքարդյունաբերությունը, որը կարող է և պետք է լինի Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ոլորտներից մեկը, բացարձակ անտարբերության է մատնված»,- արձանագրեց տնտեսագետը:

Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 102.2 տոկոս՝ այսինքն՝ ընդամենը 2.2 տոկոս գնաճ է արձանագրվել: Արծվիկ Մինասյանի խոսքով, դա կապված է բնակչության եկամուտների ձևավորման հետ:

«Երբ քաղաքացին չունի անհրաժեշտ եկամուտ՝ վճարելու այս կամ այն ապրանքի ձեռքբերման համար, բնական է, որ այս ապրանքի առաջարկը կամ գների բարձրացումը չի կարող կտրուկ տեղի ունենալ: Այլ կերպ ասած, ժողովրդին կիսասոված պահելու հաշվին է, որ ցածր գնաճ կա: Եվ սա չի կարող դիտվել որպես լավ արդյունք»,- ընդգծեց նա:

Ստեղծված իրավիճակն, ըստ Մինասյանի, հանգեցնում է ժողովրդի կենսամակարդակի անկմանը, հուսալքմանը և այլ երկրներում եկամուտ ու կենսամակարդակ որոնելու ցանկության ավելացմանը:

  1. 25 միլիոն դոլլարի վարկ Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար
    Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 25 միլիոն դոլլարի վարկ է հատկացնում Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար:
    18:08 24/05/2013
  2. Յունիբանկը 34.6 %-ով ավելացրել է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը
    2013 թ. առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը:
    16:21 24/05/2013
  3. Իտալիան, Խորվաթիան, Թուրքիան և Վրաստանը` ռոմինգի Orange Գոտում
    250 դրամ սակագին բոլոր ծառայությունների համար
    14:45 24/05/2013
  4. Մայիսի 23-ին կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    16:51 23/05/2013
  5. Գազի մութ պատմությունը շարունակվում է
    Հարցը, թե ինչի հաշվին է կառավարությունը սուբիսդավորելու 30 տոկոսը սահմանի վրա, ինչի հաշվին է Ռուսաստանը համաձայնելու չկիրառել արտահանման 30 տոկոս հավելավճարը գազի վրա, շարունակում է մնալ բաց:
    14:13 23/05/2013
  6. Samsung-ը 1 ամսում 10 միլիոն սմարթֆոն է վաճառել
    Samsung-ը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում վաճառել է 10 միլիոն Galaxy S4 սմարթֆոն:
    12:05 23/05/2013
  7. Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ
    Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը
    15:48 22/05/2013
  8. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  9. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  10. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013