Թեև անվճար մատուցվող ծառայությունները բազմազան են, բայց օգտվողները քիչ են

    • Բիզնես - Շաբաթ, 21 Հուլիսի 2012, 12:37

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Թեև մատուցվող ծառայությունները բազմազան են, բայց դրանցից քչերն են օգտվում: Սա վկայում է, որ հանրային ինչ-որ մակարդակներում պետական կառույցի և գործարարների միջև սոցիալական գործընկերության սկզբունքները լիարժեք չեն գործում, նրանց միջև չի ձևավորվում համագործակցության աշխույժ մթնոլորտ: Դա լուրջ խնդիր է, եթե հաշվի առնենք, որ ծառայությունները մատուցվում են անվճար: Չէ՞ որ առանց համապատասխան իրավական դաշտի, գործ ձեռնարկելու, հաշվարկ անելու և ծրագրեր կազմելու վերաբերյալ գիտելիքների ինչ որ բանով զբաղվելը շատ անգամ ավելի ռիսկային կարող է լինել»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասացին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ ԶԱԿ-ում:

2012թ. առաջին կիսամյակում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող քաղաքացիներից ստացվել է հարկային, մաքսային օրենսդրությանն ու վարչարարությանը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության այլ բնագավառներին առնչվող ընդամենը 209 հարցադրում կամ պարզաբանման խնդրանք:

Գործում է նաև թեժ գիծ, որով տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունները չեն սահմանափակվում միայն իրավական դաշտին վերաբերող տեղեկատվությամբ:

Ինչպես նշեցին նախարարության ՓՄՁ ԶԱԿ-ում, ձեռներեցներին որոշակի տեղեկատվություն է մատուցվում նաև կոնկրետ գործունեության համար անհրաժեշտ հումքի, նյութերի, սարքավորումների, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների վերաբերյալ:

  1. 25 միլիոն դոլլարի վարկ Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար
    Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 25 միլիոն դոլլարի վարկ է հատկացնում Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար:
    18:08 24/05/2013
  2. Յունիբանկը 34.6 %-ով ավելացրել է ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը
    2013 թ. առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 34.6%-ով ավելացրել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը:
    16:21 24/05/2013
  3. Իտալիան, Խորվաթիան, Թուրքիան և Վրաստանը` ռոմինգի Orange Գոտում
    250 դրամ սակագին բոլոր ծառայությունների համար
    14:45 24/05/2013
  4. Մայիսի 23-ին կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    Մայիսի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
    16:51 23/05/2013
  5. Գազի մութ պատմությունը շարունակվում է
    Հարցը, թե ինչի հաշվին է կառավարությունը սուբիսդավորելու 30 տոկոսը սահմանի վրա, ինչի հաշվին է Ռուսաստանը համաձայնելու չկիրառել արտահանման 30 տոկոս հավելավճարը գազի վրա, շարունակում է մնալ բաց:
    14:13 23/05/2013
  6. Samsung-ը 1 ամսում 10 միլիոն սմարթֆոն է վաճառել
    Samsung-ը հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում վաճառել է 10 միլիոն Galaxy S4 սմարթֆոն:
    12:05 23/05/2013
  7. Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ
    Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը
    15:48 22/05/2013
  8. Հայփոստի արդիականացված բաժանմունք Արտաշատում
    Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայփոստ ՓԲԸ Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը:
    13:27 22/05/2013
  9. ԱՄՆ դեսպանատանը քննարկվել է Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան
    Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:
    11:33 22/05/2013
  10. Apple-ը կրկին ամենաթանկ ապրանքանիշն է
    Apple ընկերությունը հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ՝ առաջ անցնելով Google-ից եւ IBM-ից:
    11:23 22/05/2013