Արմավիան հրաժարվել է գնել երկրորդ Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, տեղեկացնում է Ինտերֆաքսը: Պատճառները չեն նշվում:
Հիշեցնենք, որ Արմավիան առաջին ընկերությունն է, որ ստացել է այդ ինքնաթիռը: Սակայն Sukhoi Superjet 100-ը չի անցել միջազգային փորձաքննություն, իսկ վերջերս էլ Ինդոնեզիայում տեղի ունեցած փորձնական թռիչքի ժամանակ վթարի ենթարկվեց նման մի ինքնաթիռ, որին զոհ գնաց 45 մարդ:
